«Գոլդ» համարանիշներով մեքենաների տերերը ազատվել են ԱՊՊԱ չունենալու տուգանքից

Your browser doesn’t support HTML5

Կառավարության որոշմամբ շուրջ 31 հազար ավտոմեքենա ազատվում է ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար նախատեսված տուգանքից։ Ոստիկանության հրապարակած ցանկում բազմաթիվ «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներ կան, որոնց սեփականատերերը մինչ օրս երբևէ ԱՊՊՀ-ի համար չեն վճարել և այսուհետ էլ դրա համար չեն տուգանվի։