Մերձմոսկովյան քաղաքի բնակիչների վրդովմունքիպատճառը ուզբեկ միգրանտի կողմից «Սպարտակ»-ի երկրպագուի ծեծն է, որի հետևանքով ռուս երիտասարդը մահացել է:
Հինգշաբթի երեկոյան մերձմոսկովյան Պուշկինո քաղաքում տեղի են ունեցել Ռուսաստանի համար արդեն ավանդական դարձած ազգամիջյան բախումներ:
Ռուսաստանում ամեն օր հարյուրավոր քրեական հանցագործություններ են արձանագրվում, սակայն ամեն անգամ, երբ հանցագործություն է կատարում որևէ միգրանտ, տեղի են ունենում ազգամիջյան բախումներ, այս անգամ՝ Պուշկինոյում:
Երեկ երեկոյան այստեղ շուրջ հազար մարդ էր դուրս եկել փողոց, 43 երիտասարդ ձերբակալվել էր, սակայն, ինչպես ընդունված է, նրանց մի քանի ժամ անց ազատ են արձակել:
Մայիսի 13-ին Պուշկինո քաղաքի երկաթուղային կայարանի մոտ վեճ էր տեղի ունեցել «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագու Լեոնիդ Սաֆյանովի և երկու տղամարդու միջև, որոնցից մեկը Ուզբեկստանի քաղաքացի Ժախոնգիր Ախմեդովն էր: Վեճի արդյունքում Ախմեդովը ծեծել է Սաֆյանովին, ով գիշերը հիվանդանոցում մահացել է:
Երեկ երեկոյան Պուշկինոյի բնակիչները հավաքվել էին երկաթուղային կայարանի մոտ և իրենց բողոքն էին հայտնում կատարվածի կապակցությամբ: «Սպարտակ» ակումբի երկրպագուները նաև երթով անցել են փողոցներով, հարձակվել քաղաքի շուկայի վաճառողների, ինչպես նաև բանջարեղեն տեղափոխող մի մեքենայի վրա, ծեծել են մի քանի մարդու:
Ինչպես հաղորդում են ռուսական աղբյուրները, լուրջ բախումներից հնարավոր է եղել խուսափել միայն ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի (ՕՄՕՆ) շնորհիվ, որը պատնեշ էր կազմել ռուս երիտասարդների և միգրանտների միջև:
Սպանության մեջ կասկածվող Ախմեդովը նույն օրը՝ մայիսի 13-ին գիշերը մեկնել էր Ուզբեկստան, սակայն, ինչպես ոստիկանությունն է հայտնում, նրան արդեն ձերբակալել են իր երկրում և անցած գիշեր նա ժամանել է Մոսկվա:
Հիշեցնենք՝ միայն անցած տարի Ռուսաստանում մի շարք նման կոնֆլիկտներ են տեղի ունեցել, այդ թվում՝ Պուգաչևոյում, Արզամասում և Մոսկվայի Արևմտյան Բիրյուլևո շրջանում: