Մայիսի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել տեղեկատվատեխնիկական անվտանգության ապահովման արդյունավետության բարձրացմանը նվիրված կլոր սեղան-քննարկում, տեղեկացնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետեր, գիտահետազոտական կենտրոնների տնօրեններ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ղեկավարներ և մասնագետներ:
«Տեղեկատվական-տեխնիկական անվտանգության հարցերին մեծ կարևորություն է տրվում ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացում, որի առաջին փուլի շրջանակներում գնահատել ենք Հայաստանի դեմ ծառացած այնպիսի սպառնալիքներ, ինչպիսին է, օրինակ, տեղեկատվական պատերազմը», - իր բացման խոսքում նշել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, - «Պետական կառավարման, գիտահետազոտական և ձեռնարկատիրական ոլորտների համատեղ ջանքերը պետք է ուղղենք այդ սպառնալիքների չեզոքացման եղանակների, ձևերի, մեթոդների ու անհրաժեշտ ռեսուրսների բացահայտմանը, տեղեկատվության հասանելիության, ամբողջականության ու անվտանգության երաշխավորմանը»:
Հիմնական զեկուցող` «Արմինկո» ընկերության ղեկավար Գրիգոր Սաղյանը ներկայացրեց համակարգչային անվտանգության ընդհանուր դրույթները:
Քննարկմանը մասնակցող գիտահետազոտական և ձեռնարկատիրական ոլորտների մասնագետների ելույթներում հստակեցվել է Հայաստանի, մասնավորապես` պաշտպանական համակարգի դեմ կիրառվող տեղեկատվական ու կիբեր սպառնալիքների բնույթը, հնչել են առաջարկություններ սպառնալիքների դեմ պայքարում համագործակցության ուղիների, նորագույն տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև գիտական կենտրոնների և հատկապես երիտասարդության հետ մասնագիտական փորձի փոխանակման վերաբերյալ:
Ամփոփելով խորհրդակցության ադյունքները, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը կարևորել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գիտական, մասնագիտական և գործնական աշխատանքներով զբաղվող հիմնարկ-ձեռնարկությունների մասնագետների հետ նման քննարկումները: