Պաշտոնական Երևանը չի արձագանքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) պաշտոնյայի երեկվա աղմկահարույց հայտարարություններին։
Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ հրաժարվում են որևէ մեկնաբանությունից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Զարգացման և ինտեգրացիայի դեպարտամենտի միջազգային գործակցության բաժնի պետ Անտոն Ազարովը երեկ տեսակամուրջի ժամանակ էր հայտարարել, որ այս տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուց հետո միության ընդհանուր սահմանն անցնելու է Հայաստանի Հանրապետության ընդունված սահմաններով, իսկ այս կառույցին Լեռնային Ղարաբաղի անդամակցության հարցը անգամ չի էլ քննարկվում: Ազարովը, ըստ էության, չի հերքել, որ այս դեպքում Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսակետ կտեղադրվի՝ չնայած Հայաստանի իշխանության բարձրագույն ներկայացուցիչները բազմիցս են բացառել մաքսակետ տեղադրելու հեռանկարը և հայտարարել, որ հարցը լուծված է։
Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունում Անտոն Ազարովի երեկվա հայտարարությունները որակում են ընդամենը մի պաշտոնյայի բանավոր հայտարարություններ՝ համոզմունք հայտնելով, որ բարձր մակարդակով նման պայմանավորվածություն գոյություն չունի։ «Կարծում եմ, որ հայտարարությունը իրականությունից բավականին հեռու է։ Եվ համոզված եմ, որ որոշակի ժամանակից հետո Ազարովը կհայտարարի, որ իրեն ճիշտ չեն ընկալել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ պնդելով, թե նման պայմանավորվածություններ գոյություն չունեն:
Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը (ՀՀԿ), ով երեկ ներկա էր Երևանի, Մոսկվայի, Աստանայի ու Մինսկի միջև կազմակերպված տեսակամուրջին, ի պատասխան «Ազատության» հարցի վերահաստատեց լրագրողների հետ երեկվա ճեպազրույցում արտահայտած իր այն կարծիքը, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսային սահման որևէ պայմաններում գոյություն ունենալ չի կարող։
Մինչդեռ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը տարակուսած են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնյայի հայտարարություններից։
Հաշվի առնելով մամուլի այն հրապարակումները, որ Ղազախստանն ու Բելառուսը ընդդիմացել են Մաքսային միությունում Հայաստանի հետ նաև Ղարաբաղի ընդգրկմանը՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չբացառեց, որ Ադրբեջանը փորձում է տարբեր ուղիներով ազդել նաև Ռուսաստանի միջին օղակների պաշտոնյաների վրա:
«Չեմ զարմանա, որ իսկապես այդ բյուրոկրատական մեքենան, որ ներևւում է աշխատում այսօրվա դրությամբ, ունենա հատուկ ազդեցություն Ադրբեջանի կողմից և փորձի ձգձգել Հայաստանի համար որևէ մի ինտեգրման գործընթացի խնդիրը։ Զուտ բյուրոկրատական մեքենայի ընկալումն է, որովհետև ես հիշում եմ, երբ նոյեմբերին այստեղ էին Ռուսաստանի պետդումայի պատգամավորները, և մենք այդ հարցը քննարկման ժամանակ բարձրացրեցինք, ասում էին՝ մինչև չգնանք սահմանները չուսումնասիրենք, մենք որևէ պատասխան չունենք ձեզ ասելու։ Հիմա եթե գնացել են, ուսումնասիրել են և այդ է իրենց մոտեցումն ու պատասխանը, բնականաբար, մենք պետք է դա ընդունենք որպես տեղեկություն և ըստ դրա մեր համապատասխան քայլերը որոշենք ապագայում։ Նախագահների մակարդակով կարող է եղել է, որ դառնում ենք մեկ միասնություն, կամ անդամակցում է Հայաստանը, դրանից հետո հանձնարարականը, բնականաբար տրվում է ներքին բյուրոկրատական համակարգերին։ Ես չեմ զարմանա, որ վերջում պարզվի, որ իսկապես Ադրբեջանը իր բոլոր մեխանիզմերն օգտագործել է», - նշեց պատգամավորը։
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսում խիստ բացասական են արձագանքում ստեղծված իրավիճակին: «Տխուր է, եթե այդպես է: Տխուր է, որովհետև դու կորցնում ես քո տարիների աշխատանքը։ Շատ վատ է, եթե այդպիսի պայման կա այդ կառույցներին անդամակցելու համար։ Բայց երևի թե զարմանալու բան չկա, որովհետև վաղուց, շատ վաղուց Հայաստանի իշխանությունները արտաքին օրակարգ չեն թելադրում, անգամ մասնակից չեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: - «Ո՛չ եվրոպական կառույցների, ո՛չ ԱՊՀ, ո՛չ եվրասիական, ո՛չ մաքսայինի դաշտում Հայաստանը խաղացող չէ։ Ոչ մի տեղ Հայաստանը խաղացող չէ, մերժված բոլորի կողմից: Բոլորի, բացարձակ չկա որևէ տեղ, որտեղ Սերժ Սարգսյանը կարողանա ձեռքը սեղանին խփել, պաշտպանել հայ ժողովրդի կամ Հայաստանի շահերը։ Սա շատ տխուր է։ Կաթիլ-կաթիլ եկանք հասանք նրան, որ Ղարաբաղը որպես բանակցող կողմ չկա, որ Ղարաբաղը մաքսայինի քննարկման կոնտեքստում չկա.... Ոչ մեկի մեղադրել պետք չէ․ մենք ունենք թույլ, խոցելի, իմունիտետ չունեցող իշխանություն և վայելում ենք այդ իշխանության պտուղները»։