Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր վավերացրել է Կառավարության որոշումները Արմեն Ղուլարյանին Տավուշի մարզպետի պաշտոնից իր դիմումի համաձայն ազատելու և Հովիկ Աբովյանին Տավուշի մարզպետ նշանակելու մասին: Այդ մասին հայտնում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: