Թուրքիայի արևմտյան Սոմա ավանում գտնվող ածխահանքի հորերից մեկում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 238 մարդ է զոհվել։
BBC-ի փոխանցմամբ՝ 350-ից ավելի մարդ փրկվել է, սակայն, ըստ պաշտոնյաների, շուրջ 120 մարդ դեռևս անհետ կորած է, իսկ վերջին ժամերի ընթացքում հանքահորից որևէ կենդանի մարդ դուրս չի բերվել։
Երկրի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի վկայությամբ՝ պատահարի պահին հանքահորում եղել է 787 մարդ։
Աղետի վայր է ժամանել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, ով վստահեցրել է, որ ողբերգությունը մանրակրկիտ քննվելու է, և «ոչ մի քար առանց շրջվելու չի մնալու»։
Էրդողանը հայտնել է, որ բժշկական օգնություն է ցուցաբերվել մոտ 80 մարդու, վիրավորների վնասվածքները լուրջ չեն, նրանցից շուրջ երկու տասնյակը արդեն դուրս են գրվել հիվանդանոց։
Այդուհանդերձ, Սոմայում բողոքի ակցիա է սկսվել, որի մասնակիցները կառավարությանը մեղադրում են չարաշահումների մեջ։
Շուրջ 800 ցուցարարներ էլ բողոքի երթ են նախաձեռնել մայրաքաղաք Անկարայում՝ համալսարաններից մեկից մինչև էներգետիկայի նախարարության շենքը, սակայն ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրաշիթեր է կիրառել ակցիան ցրելու համար։
Հաղորդվում է նաև Ստամբուլում՝ հանքի սեփականատեր Soma Holding ընկերության կենտրոնական գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի մասին։
Թուրքիայի վարչապետը եռօրյա սուգ է հայտարարել երկրում։