Իսկ աշխարհի «ամենախմող» երկիրը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանզեկույցի, Բելառուսն է:
15 տարեկանից բարձր տարիքի հայաստանցիները տարեկան միջինը ավելի քան 5 լիտր մաքուր սպիրտ են խմում: Սա են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) այս շաբաթ հրաապարակած զեկույցի տվյալները:
Կազմակերպության մասնագետները դիտարկել են աշխարհի տարբեր պետություններում ոգելից խմիչքի սպառման ծավալները, ապա այդ տվյալները վերահաշվարկել են` ստանալով յուրաքանչյուր չափահաս բնակչին բաժին ընկնող մաքուր սպիրտի ցուցանիշը: Այս առումով, ըստ կազմակերպության մասնագետների, Հայաստանում բավական համեստ ցուցանիշներ են արձանագրվում` հատկապես հետխորհրդային տարածքի սլավոնական հանրապետությունների հետ համեմատելու դեպքում:
«15 տարին լրացած հայաստանցի տղամարդը տարեկան միջինը 8 լիտր մաքուր սպիրտ է օգտագործում, կինը` շուրջ 2․5 լիտր», - նշում են զեկույցի հեղինակները՝ արձանագրելով, սակայն, որ օգտագործվող ոգելից խմիչքների համամասնությունը Հայաստանում բավական մտահոգիչ է․ - «Հայաստանցիների 85 տոկոսը նախապատվությունը տալիս է թունդ խմիչքներին, 10 տոկոսը` գարեջրին, և հայերի միայն 5 տոկոսն է, որ գերադասում է գինի խմել»:
Ըստ զեկույցի՝ Հայաստանում քիչ չեն նաև սթափ ապրելակերպի երդվյալ կողմնակիցները: Նրանք կազմում են չափահաս բնակչության շուրջ մեկ քառորդը` 23 տոկոսը: Այլ խնդիր է, որ նրանց ճնշող մեծամասնությունը կանայք են: Հայաստանցի կանանց 38 և տղամարդկանց ընդամենը 8 տոկոսն է ասել, որ երբեք որևէ ոգելից խմիչք չի օգտագործել: Հայաստանի 15 տարեկանից բարձր տարիքի բնակիչների մոտ 13 տոկոսն էլ զեկույցի հեղինակների հետ զրույցում նշել է, որ վերջին 12 ամիսներին ալկոհոլ ընդհանրապես չի օգտագործել:
Զեկույցի տվյալների համաձայն՝ հարևան Վրաստանում ալկոհոլի սիրահարների քանակն ավելի մեծ է: Վրացիները տարեկան մոտ 8 լիտր մաքուր սպիրտ են խմում` գերադասելով, սակայն, ոչ թե թունդ խմիչքները, այլ՝ գինին: «Վրացիների 50 տոկոսը նախապատվություն է տալիս գինուն, 33 տոկոսը՝ թունդ խմիչքներին, իսկ 17 տոկոսը՝ գարեջրին», - նշված է զեկույցում:
Հարավային Կովկասի «ամենասթափ» երկիրն էլ Ադրբեջանն է: Միջին վիճակագրական ադրբեջանցին տարեկան 2.3 լիտր սպիրտ է խմում` գերադասելով թունդ ալկոհոլային խմիչքներն ու գարեջուրը:
Իսկ աշխարհի «ամենախմող» երկիրը Բելառուսն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության պնդմամբ՝ չափահաս բելառուսցին տարեկան 17 լիտր մաքուր սպիրտ է օգտագործում: «Բելառուսցիները խմում են, քանի որ այստեղ շատ ձանձրալի է», - «Ռոսբալտ» գործակալությանը տված հարցազրույցում մեկնաբանելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալները՝ նշել է Մինսկի բնակիչներից մեկը: