Վարչապետ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային նախաճաշ է ունեցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի անդամների հետ:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կառավարության ղեկավարին է ներկայացվել միության գործունեությունը, այնուհետև քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարները, առաջիկա ծրագրերն ու հիմնական ուղղությունները: Մասնավորապես, երկուստեք կարևորվել է որակյալ կադրերի պատրաստման ուղղությամբ կրթական ծրագրերի իրականացումը, մարզերում ՏՏ բնագավառի զարգացման խնդիրը:
Աբրահամյանն ընդգծել է, որ ՏՏ ոլորտի զարգացումը լինելու է Կառավարության առաջնայնություններից մեկը, և պետությունը շահագրգռված է շարունակելու սերտ համագործակցությունը այս բնագավառի ընկերությունների հետ:
Կողմերը պայմանավորվել են, որ առաջիկայում ՏՏ ոլորտը Կառավարությանը կներկայացնի բնագավառի զարգացմանն ուղղված հստակ ծրագրեր՝ դրանք համատեղ իրականացնելու նպատակով: