Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պարգևատրվել է Փառքի շքանշանով:
Ըստ հրամանագրի, որի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, ֆրանսիական պետության ղեկավարը Հայաստանի պետական բարձր պարգևին արժանացել է «հայ - ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև համագործակցության խորացման և ընդլայնման գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար»: