20-րդ դարասկզբին կառուցված եւ պատմամշակութային հուշարձան հանդիսացող Աֆրիկյանների շենքի ճակատագրով մտահոգ ակտիվիստները համոզմամբ` շենքը հնարավոր է պահպանել միայն հանրության ճնշման արդյունքում:
Հենց այդ նպատակով նրանք այսօր ստորագրահավաք սկսեցին՝ կոչով և պահանջով պահպանել հուշարձանը:
Մայիսի 9-ին ակտիվիստներն ահազանգել էին, որ ոչ աշխատանքային այդ օրվա ընթացքում Աֆրիկյանների շենքի հարակից 3-4 ծառերը հատվել են: Նրանք վստահ են, որ այս կերպ քաղաքային իշխանությունները հող են նախապատարստում շենքի քանդման համար:
Քաղաքապետարանի բնապահպանության վարչությունից փոխանցեցին, որ տարածքը ձեռք բերած «Միլենիում կոնտրակշեն» ընկերությանը ծառահատման թուլյտվություն տվել են, քանի որ այդ «ծառերը աճել էին շենքի հիմքին կից՝ այսինքն կարող են դասվել պատահական ծառերի շարքին»: Բացի այդ, դրանք անհրաժեշտ էր հատել նաև Աֆրիկյանների շենքի «ապամոնտաժման աշխատանքներն իրականացնելու նպատակով»: «Շենքի քանդման թույլտվությունը տրվել է ավելի վաղ», - ասվում է Քաղաքապետարանի տրամադրած պատասխանում:
2006-ին հանրապետական նշանակության այս հուշարձանի տարածքը հանրային գերակա շահ ճանաչվեց, իսկ Աֆրիկյանների շենքը, ըստ համապատասխան որոշման, պետք է տեղափոխվեր եւ վերակառուցվեր այլ վայրում:
Սակայն շենքը ոչ միայն չի տեղափոխվել, այլև այսօր ոչնչացման եզրին է: Պատճառը, ըստ ակտիվիստների, տարածքը ձեռք բերած «Դվին հոլդինգ», հետեգայում էլ «Միլենիում Կոնտրակշեն» ընկերությունների անգործությունն է, որոնք 8 տարիների ընթացքում ընդամենը ապամոնտաժել են շենքի տանիքը՝ թույլ տալով որպեսզի այն աստիճանաբար քանդվի: