Հունիսի 15-ին Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն:
Ընտրվելու են 71 տեղական կառավարման խորհուրդներ, որոնցում 2088 ներկայացուցիչ է լինելու: Վրաստանի քաղաքացիներն ընտրելու են 12 քաղաքապետերի` մայրաքաղաք Թբիլիսիի և 11 քաղաքների ղեկավարների, ինչպես նաև 59 տեղական ադմինիստրացիայի ղեկավարների:
Անցյալ շաբաթ ավարտվել է կուսակցությունների գրանցումը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 26 կուսակցություն և դաշինք է գրանցել, այս շաբաթ կուսակցությունները արդեն պետք է ներկայացնեն իրենց ցուցակները:
Հարցումները ցույց են տալիս, որ առաջատարը այժմ իշխող «Վրացական երազանք» կոալիցիան է: Համաձայն «ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտ» կազմակերպության՝ այս տարվա ապրիլին անցկացրած հարցման արդյունքների՝ «Վրացական երազանք» կոալիցային աջակցում են հարցվածների 43 տոկոսը:
Մեծ տարբերությամբ կոալիցային հետևում է «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը` 9 տոկոս, նրանից հետո Նինո Բուրջանաձեի «Միացյալ ընդդիմությունն» է՝ 8 տոկոսով, Վրաստանի լեյբորիստական կուսակցությունը 3 տոկոս աջակցություն ունի: Հարցվածների 33 տոկոսը ասել է, որ դեռ չի կողմնորոշվել, թե ում է ձայն տալու:
Թբիլիսիի քաղաքապետի հարցում ևս մեծամասնությունը «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Դավիդ Նարիմանիային է աջակցում, նրան այդ պաշտոնում կցանկանար տեսնել հարցվածների 39 տոկոսը, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածուի օգտին կքվեարկեր հարցվածների 10 տոկոսը: Նինո Բուրջանաձեի «Միացյալ ընդդիմությունը» այստեղ 9 տոկոս ունի, Լեյբորիստներին Թբիլիսիի քաղաքապետի ընտրապայքարում կաջակցի 2 տոկոսը:
«Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանն ասում է` իրենք արդեն սկսել են նախընտրական վիճակի մոնիտորինգը, ընդհանուր առմամբ մոտ 400 դիտորդներ հետևելու են նախընտրական պայքարին: Գնահատելով վիճակը` Ստեփանյանն ասում է, որ առաջին անգամ Ջավախքում շատ ակտիվ են ընդդիմադիր կուսակցությունները, և հայ թեկնածուներ ընդգրկված կլինեն ոչ միայն իշխող կուսակցության, այլև ընդդիմության ցուցակներում:
Նույնը Առնոլդ Ստեփանյանը չի կարող կանխատեսել Թբիլիսիի պարագայում, ասում է` Թբիլիսիի ներկայիս քաղաքային խորհրդում հայեր չկան, դժվար թե այս ընտրություններում էլ իշխող կուսակցական ցուցակների անցողիկ տեղերում փոքրամասնության ներկայացուցիչների տեսնենք:
Չնայած ընդդիմադիրները հայտարարել են, որ փոքրամասնություններին տեղ տալու են իրենց ցուցակներում, սակայն այստեղ էլ սկզբունքորեն նույն խնդիրն է առաջանում. ընդդիմությունը այս ընտրություններում դժվար թե տասնյակ տեղեր ստանա քաղաքային խորհրդում, որպեսզի ցուցակներում ընդգրկված փոքրամասնության ներկայացուցիչները հայտնվեն քաղաքապետարանում:
Համեմատելով տեղական ինքնակառավարման նախորդ ընտրությունները ներկայիս իրավիճակի հետ՝ Առնոլդ Ստեփանյանն ասում է, որ մեծ առաջընթաց է նկատում:
«Առաջին անգամ ընդդիմադիր կուսակցությունները շատ ակտիվ են: Ավելի մեծ ազատություն է, մարդիկ արդեն կարող են ընտրություն կատարել մի քանի կուսակցություններից, այլ ոչ թե միայն իշխող կուսակցությանը ձայն տալ, ինչպես նախկինում էր: Ճնշումների առումով էլ նախկինի պես չէ, այժմ ճնշումների մեխանիզմը չի գործում»,- ասում է նա:
Նախընտրական շրջանի խնդիրներից մեկը, ըստ Առնոլդ Ստեփանյանի, այն է, որ տեղեկատվությունը շատերին հասանելի չէ` լեզվական խոչընդոտի պատճառով: