Լիտվայում նախագահի ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտե, արխիվ

Լիտվայում կիրակի օրը անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներով տեղի կունենա քվեարկության երկրորդ փուլ:

Գործող նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն ստացել է ձայների 46 տոկոսը՝ շուրջ երեք անգամ գերազանցելով իր հիմնական մրցակից, Եվրոպական խորհրդարանի անդամ Զիգմանտաս Բալչիիտիսին:

Գործող նախագահի վարկանիշը աճել է Ղրիմի հարցում Ռուսաստանի վարած քաղաքականության խիստ քննադատությունից հետո: