Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, թե Թեհրանը չի պատրաստվում է հաշտվել «գիտական և միջուկային խտրականության հետ» 6 գերտերությունների հետ իր միջուկային ծրագրի շուրջ շարունակվող բանակցություններում:
Ելույթ ունենալով Իրանի պետական հեռուստատեսությամբ, Ռոհանին հավելել է, թե իր պետությունը պատրաստ է առավելագույն թափանցիկությամբ աշխատել է Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի հետ, սակայն ընդգծել է, որ Իրանի «միջուկային տեխնոլոգիաները բանակցության թեմա չեն կարող լինել»:
Վերոհիշյալ վեց պետությունների և Իրանի միջև կնքված ժամանակավոր համաձայնագրով Թեհրանը պարտավորվել էր սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ Իրանի դեմ գործող տնտեսական պատժամիջոցների թեթևացման դիմաց: Այդ համաձայնագրի ժամկետը լրանում է հուլիսին: