Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող բանաձևի օգտին քվեարկել է 70 օրենսդիր, դեմ է արտահայտվել միայն մեկը։
«Կալիֆորնիա նահանգի խորհրդարանը այսօր ջախջախիչ մեծամասնությամբ (70 կողմ, 1 դեմ) պատմական քայլ կատարեց՝ որդեգրելով Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձը»,- հայտնում է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն։
«Հայ Յեղափոխական Դաշնակցության Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն ողջունում է այս խիզախ քայլը, որը վկայությունն է ամերիկահայության տքնաջան աշխատանքի, ինչպես նաև Կալիֆորնիա նահանգի հանրային պաշտոնատարների ցուցաբերած հարգանքի՝ բոլոր ժողովուրդների, այս պարագայում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի նկատմամբ»,- ասված է հայտարարությունում, որը տարածել է azbarez.com կայքը։
«Առավել գնահատելի ենք համարում այն իրողությունը, որ Կալիֆորնիայի օրենսդիր մարմինը ազատության և ինքնորոշման սկզբունքները ամրապնդող իր այս քաջարի քայլը կատարեց՝ ի հեճուկս ադրբեջանական ուժեղ ճնշումներին։ Գնահատելով նահանգային օրենսդիր մարմնի այս բանաձևին կողմ քվեարկած յուրաքանչյուր օրենսդիրի քայլը՝ ցանկանում ենք առանձին գնահատանք արձանագրել այդ մարմնի անդամներ Մայք Գաթոյի, Ադրին Նազարյանի, Քաջո Աչաջյանի և խորհրդարանի նախագահ Ջոն Փերեզի հանդեպ, որոնք ղեկավարեցին այս դրական արդյունքը ապահոված ջանքերը՝ հարազատորեն ներկայացնելով իրենց ընտրատարածքի բնակչության շահերը»,- հայտարարում է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն՝ բանաձևը համարելով վճռական հաղթանակ հայ ժողովրդի, Ղարաբաղի բնակչության և հանուն ինքնորոշման իրավունքի պայքարող բոլոր ժողովուրդների համար։
Երկուշաբթի, հիշեցնենք, Կալիֆորնիայի խորհրդարանի Կանոնադրության հանձնաժողովը ձայների 9 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ հավանություն էր տվել Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչող և Միացյալ Նահանգների նախագահին ու Կոնգրեսին Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կոչ անող բանաձևի նախագծին:
Ղարաբաղի անկախությունը և ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևեր են ընդունել նաև ամերիկյան Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս, Մեյն, Լուիզիանա նահանգները, իր ուղերձով Ղարաբաղին աջակցություն է հայտնել Մերիլենդի նահանգապետը: