Երևանի քաղաքապետարանում այսօր արգելվեց լրագրողների ներկայությունը Մշակույթի և կրթության հանձնաժողովի նիստին, որի ժամանակ քննարկվում էր բոլշևիկ Անաստաս Միկոյանի արձանը Երևանի կենտրոնում տեղադրելու մասին՝ Երևանի ավագանու սկանդալային որոշումը։
Թեև նիստը բաց էր, դռնփակ քննարկում անցկացնելու որևէ որոշում չկար, սակայն լրագրողներին թույլ չտվեցին անգամ քաղաքապետարանի դռներից ներս մտնել։ Այս արգելքից վրդովված՝ ավագանու ընդդիմադիր «Բարև Երևան» խմբակցության ներկայացուցիչներ Անահիտ Բախշյանն ու Ստյոպա Սաֆարյանը վիճաբանության մեջ մտան քաղաքապետարանի լրատվական ծառայությունը ներկայացնող Արթուր Գևորգյանի ու Արթուր Սարուխանյանի հետ՝ որևէ կերպ չկարողանալով հասկանալ լրագրողներին ներս չթողնելու իմաստը:
«Դուք չեք կարող թույլ չտալ, իզուր տեղը աղմուկ եք սարքում, խայտառակ ենք լինում»,- ասում էր Բախշյանը։
Լրատվական ծառայության ներկայացուցիչները պարզաբանեցին, որ Մշակույթի հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ ներկայացուցիչ Թամար Պողոսյանն է իրենց հանձնարարել լրագրողներին ներս չթողնել։ Խոսքը մշակույթի նախկին նախարար Թամար Պողոսյանի մասին է, ում գլխավորած հանձնաժողովը հուլիսի վերջին դրական եզրակացություն էր տվել Միկոյանի արձանը տեղադրելու առաջարկին: Տիկին Պողոսյանը մեզ հետ զրույցում չէր թաքցրել, որ ինքը տեղյակ չի եղել Անաստաս Միկոյանի կենսագրության վիճահարույց դրվագների մասին։
«Ես ձեզ փոխանցում եմ ավագանու մշտական հանձնաժողովի նախագահ Թամար Պողոսյանի՝ ինձ տրված հանձնարարականը կամ բացատրությունը, որ հանձնաժողովի այս նիստը լուսաբանման համար նպատակահարմար չեն գտնում։ Իսկ թե ինչո՞ւ՝ ճիշտ կլինի այդ հարցը Թամար Պողոսյանին ուղղել»,- «Ազատությանն» այսօր ասաց լրատվական ծառայության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը։
Թամար Պողոսյանն իջավ, և հայտարարեց, որ լրագրողներին ներս չեն թողնում անվտանգության նկատառումներով:
«Ոչ մեկը դեմ չէ հրապարակային գործունեության, բայց քանի որ այստեղ քաղաքապետարանը խնդիր ունի նաև անվտանգության, նախնական կարգ կա, խնդիրը տեխնիկական է»,- ասաց Պողոսյանը։
«Ազատության» հարցին, թե՝ «լրագրողները սպառնո՞ւմ են քաղաքապետարանի անվտանգությանը», Պողոսյանն արձագանքեց․ - «Ես չգիտեմ, սա իրենց խնդիրն է, սա իմ խնդիրը չէ»։
«Քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղյակ չէ այս ամենի մասին», վստահեցնում էր լրատվական ծառայության պետ Արթուր Գևորգյանը։
Մեկուկես ժամ փակ դռների հետևում անցկացված քննարկումից հետո հանձնաժողովի ղեկավարը դուրս եկավ և հայտարարեց, որ Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու՝ ավագանու ապրիլի 30-ի նիստում կայացված որոշումը փոփոխման ենթակա չէ, այն հանձնված է Կառավարությանը, մնացածը Կառավարության խնդիրն է։ Թամար Պողոսյանը այսօր էլ էր պնդում, որ քաղաքապետարանի ներկայացրած կենսագրականում, որի հիման վրա կայացվել էր որոշումը, չկան փաստեր, որ Ստալինի դաշնակից Անաստաս Միկոյանը նախատեսել է հազարավոր հայերի գնդակահարությանը:
«Հիմա թե Կառավարությունը ինչպիսի դիրքորոշում կունենա, Կառավարության որոշումը կստանանք, այնուհետև գնահատականներ կտանք։ Դա իր լիազորությունն է»,- ասաց Պողոսյանը։
Հարցին, թե Երևանի ավագանին չէ՞ր կարող իր որոշումը չեղյալ ճանաչել և նոր որոշում կայացնել, Մշակույթի հանձնաժողովի նախագահը պատասխանեց. – «Ոչ, նոր իրավական հիմք չունենք։ Մենք քննարկում ենք այն իրավական հիմքը, որ քաղաքապետարանը մեզ տրամադրում է։ Սա է ընթացակարգը, սա է իրավական գործընթացը»։
«Այսինքն՝ պատմական արխիվները, Դեմոյանի պնդումները, համացանցում տարածված տեսանյութերը հիմքեր չե՞ն», - դիտարկմանը, Մշակույթի հանձնաժողովի նախագահը հակադարձեց. - «Չե, դա պետական քաղաքականություն որոշելու համար պետության լիազոր ֆունկցիաների մեջ է մտնում, դա մեր գործառույթը չէ»։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գագիկ Բաղդասարյանն էլ ասաց՝ ավագանին իր գործառույթը կատարել է և այլևս անելիք չունի։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ է որոշվել հենց բոլշևիկ Անաստաս Միկոյանի արձանը տեղադրել Երևանում, Բաղդասարյանը պատասխանեց․ - «Առաջարկությունը եղել է նրա հարազատների կողմից, և բացի դրանից, Մոսկվայի հայկական համայնքի ներկայացուցիչների կողմից։ Այնտեղ ակադեմիկոսներ, դերասաններ կային, Ջիգարխանյանը կար, հայտնի սպորտսմեններ կային, որոնք առաջարկություն են ներկայացրել՝ հուշարձան և փողոց։ Փողոցի վերաբերյալ որոշումը ընդունվել է 2008 թվականին»։
Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ով ապրիլի 30-ին ընդդիմացել էր ավագանու որոշմանը, հայտարարելով, որ ինքը չի կարող համաձայնել նման կենսագրություն ունեցող գործչի արձանի տեղադրմանը, այսօր էլ վերահաստատեց իր կարծիքը։
«Ես շարունակելու եմ մնալ իմ կարծիքին, ավելին, ես պատրաստ եմ այն ավելի հիմնավորելու, դա իմ անձնական մասնագիտական դիրքորոշումն է»,- նիստից հետո «Ազատութան» հարցին ի պատասխան ասաց Դեմոյանը,- «Ես սկզբունքային մարդ եմ, չեմ կարող փոփոխության ենթարկել կամ այլ ինտերպրետացիա տալ պատմությանը, որն ինձ հայտնի է ըստ փաստերի, ես խոսում եմ փաստերի լեզվով, ոչ թե որպես անհատ»։
Մինչ Երևանի ավագանին, փաստորեն, որոշումը կայացրել և մի կողմ է քաշվում, հարյուրավոր քաղաքացիներ և մտավորականներ ստորագրահավաք են անցկացնում՝ ՀՀ վարչապետից, քաղաքապետից ու մշակույթի նախարարից պահանջելով չեղյալ համարել «հազարավոր անմեղ մարդկանց կյանքից զրկելու գործում մասնակցած» և այդ «գործը նախաձեռնած» գործչի արձանը տեղադրելու որոշումը։
«Եթե անգամ Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու որոշումը Կարիբյան ճգնաժամի խաղաղ հանգուցալուծմանը նպաստած «մեծ հային» փառաբանելու նպատակ ունի, միևնույն է, XX դարի ամբողջատիրական կայսրության ձևավորմանը նպաստած քաղաքական պատեհապաշտ չարագործներից մեկին հանրությանը միայն որպես դրական կերպար ներկայացնելը բռնատիրական արժեքների ամրագրում է, հազարավոր անմեղ զոհերի հիշատակի և նրանց սերունդների կրած տառապանքների անարգանք, հասարակական բարոյականության միտումնավոր խեղում»,- նշել են բաց նամակի հեղինակները։
ԽՍՀՄ տարիներին հետապնդումների ենթարկված իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում «անգրագիտություն» որակեց Երևանի ավագանու որոշումը:
«Ես Միկոյանի հարազատների դիմումից տեղյակ չեմ, բայց ցանկացած մահացած մարդու հարազատ կարող է դիմել քաղաքապետարան, խնդրելով, որ իրենց հարազատների արձանները կանգնեցնեն, բայց դա չի նշանակում, որ պետք է տեղադրվի։ Միկոյանի գործողությունները սարսափելի ծանր են և վիրավորական մեզ համար։ Գոնե հայ չլիներ։ Այնքան վիրավորական չեն Եժովը, Բերիան մեզ համար, որքան Միկոյանը, որովհետև լինելով հայ, մասնակցել է մարդկանց ոչնչացմանը»,- ասաց իրավապաշտպանը։