Դոնեցկի ռուս անջատականները չեն վերանայի հանրաքվե անցկացնելու մտադրությունը

Դոնեցկի ռուս անջատականներն այսօր հայտարարել են, թե չեն վերանայի մայիսի 11-ին ինքնորոշման հանրաքվե անցկացնելու մտադրությունը, չնայած այն բանին, որ նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրենց դիմել է հանրաքվեն հետաձգելու հատուկ ուղերձով։ Լուգանսկի անջատականների դիրքորոշման մասին այս պահին տեղեկություններ չկան։

Ուկրաինան հայտարարել է, որ ուժայինները կշարունակեն հակաահաբեկչական գործողությունները երկրի արևելյան շրջաններում՝ անկախ հանրաքվեների վերաբերյալ անջատականների ընդունելիք որոշումներից։