Վարչապետ․ Կառավարության ծրագիրը իրատեսական է լինելու

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարության նիստի ժամանակ, արխիվ

«Կառավարությունն ամբողջովին ձևավորել է, և ես շնորհավորում եմ բոլորիս», - այսօր Կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Մենք աշխատում ենք ծրագրի վրա, 20 օրվա ընթացքում մենք այն պետք է Ազգային ժողով ներկայացնենք: Ծրագիրը պետք է լինի հնարավորինս իրատեսական, փոփոխությունները չպետք է ինքնանպատակ լինեն», - ասաց Աբրահամյանը:

Նշելով, որ տեղյակ է ծրագրի քննարկումների արդյունքներին, վարչապետը շարունակեց․ - «Ես համոզված եմ, որ Ազգային ժողով ներկայացվող ծրագիրն իրոք իրատեսական է լինելու, և յուրաքանչյուր Կառավարության անդամ պատասխանատու է ներկայացված ծրագրի կատարման համար»:

«Կառավարության այն անդամը, որը չի կատարի ներկայացված ծրագիրն ու արդյունավետ չի լինի, ապա մեր ճանապարհները կբաժանվեն` անկախ նրանից, թե մենք ինչքան ենք միասին աշխատել», - վստահեցրեց Հովիկ Աբրահամյանը:


Հովհաննես Շողիկյան

Մանրամասները՝ այսօր ավելի ուշ: