«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում հակված են չմասնակցել Կառավարության ծրագրի քվեարկությանը:
Կուսակցության քաղաքական խորհրդի և խորհրդարանական խմբակցության համատեղ նիստում «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները մեկը մյուսի հետևից ելույթ են ունեցել՝ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առաջարկելով, որ իրենց խմբակցությունը միասնաբար չմասնակցի քվեարկությանը:
Նաիրա Զոհրաբյանը, մասնավորապես, հայտարարել է, թե այս պահին քառյակում էլ կա քվեարկությանը չմասնակցելու տեսակետը: Միաժամանակ, սակայն, Վարդան Օսկանյանն իր ելույթում նշել է, թե սա չի նշանակում դեմ դուրս գալ Հովիկ Աբրահամյանի կառավարությանը։
«Ես չեմ ուզում դեմ քվեարկել, ես չեմ ուզում նաև ձեռնպահ մնալ։ Շատ հիմնավորված և արդարացված կլինի ասել կառավարությանը, որ մենք ձեռնպահ ենք լինելու.... ոչ թե ձեռնպահ, այլ չենք քվեարկելու, ուղղակի քեզ հնարավորություն ենք տալու, որպեսզի դու գնաս աշխատես, և մենք տեսնենք քո՝ այս ծրագրի մեջ դրածը կարողանո՞ւմ ես իրականացնել, թե՞՝ ոչ...»,- ասել է Օսկանյանը։
«Բարգավաճ Հայաստան»-ի մեկ այլ պատգամավոր՝ Միքայել Մելքումյանն էլ հավելել է՝ անգամ քվեարկությանը չմասնակցելով ԲՀԿ-ն գտնելու է բանաձևը կառավարության հետ հարաբերվելու։
«Հիմա որ ծրագիրը բերեն, մենք չենք ասելու դա վատ ծրագիր է։ Մենք ասելու ենք՝ ցույց տվեք այն երաշխիքները, որ դուք կարող եք կատարել այդ ծրագիրը»,- ասել է ԲՀԿ-ական պատգամավորը։
Լսելով կուսակիցների առաջարկները՝ Ծառուկյանն ասել է, թե ինչպես մեծամասնությունը որոշի, թիմը դա անելու է մեկ մարդու պես:
Հրապարակված տեսանյութում նոր մանրամասներ են ի հայտ եկել նաև Գագիկ Ծառուկյանի աղմկահարույց ելույթից, որում «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը հայտարարել է, թե հաջորդ ընտրություններում Հանրապետական այլևս չի հաղթելու:
Տեսանյութում Ծառուկյանը անդրադառնում է իր և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարաբերություններին՝ պնդելով, թե բարեկամությունը քաղաքականության հետ կապ չունի։
«Բարեկամությունը քաղաքական կատեգորիա չէ, ասենք, բարեկամության պատճառով մարդիկ այսօր վերլուծություններ են անում, տեսակետ են ասում, և հիմնական՝ մեզ մոտ անձերի խնդիր չի եղել։ Հիմնական խնդիրը՝ մոտեցումը, տեսակետը և այսօրվա իրավիճակն է՝ երկրի տնտեսության և երկրի կարգավիճակը, ժողովրդի վիճակը, ապրելակերպը։ Ամենակարևորը ծրագիրը չէ, ծրագրի իրականացումն է, իսկ ծրագիր իրականացնելու համար պետք է հիմնովին փոխվի։ Հիմնովին, որ մարդիկ վստահ լինեն»,- ասել է Ծառուկյանը։
Խոսելով փոփոխությունների անհրաժեշտության մասին՝ Ծառուկյանը այդպես էլ անուններ չի տվել և չի հստակեցրել, թե արդյոք իր կուսակցությունը պատրաստ է Սերժ Սարգսյանի իշխանափոխության պահանջ դնել։
Փոխարենը ԲՀԿ առաջնորդը անհասցե, բայց սուր քննադատել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը.- «Էսօր ժողովրդի 99 տոկոսը բանկի տոկոսների տակ է, էղած-չեղածը՝ զալոգ դրած։ Էսօր պետք է գնացածները ետ վերադառնան, պետք է լինի վստահություն, անձեռնմխելիություն մարդու ունեցվածքի հանդեպ։ Իսկ որ փոխվելու է, դրանում ոչ մեկ չկասկածի մեկ րոպե։ Խանգարողներն էլ պետք է պատժվեն»։
Ինչ վերաբերում է քառյակի մյուս ուժերի դիրքորոշմանը չմասնակցել Կառավարության ծրագրի քննարկմանը, Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հիշեցրեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած սցենարը՝ երկու անգամ տապալել կառավարության ծրագիրը, ինչից հետո, ըստ սահմանադրության, խորհրդարանը պետք է ցրվի:
Կոնգրեսը հակված է մերժել այս կառավարությանն առհասարակ, բայց թե ինչ եղանակով, դեմ քվեարկելով, թե բոյկոտելով, Զուրաբյանի փոխանցմամբ, առայժմ պետք է քննարկեն ինչպես խմբակցությունում, այնպես էլ քառյակում:
Դաշնակցությունը մինչդեռ դիրքորշում կհայտնի միայն ծրագիրը տեսնելուց հետո, տեղեկացրեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Բարգավաճ Հայաստան»-ի համակարծիք են «Ժառանգություն»-ում։ Խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, սակայն, ի տարբերություն ԲՀԿ-ի, հստակ ձևակերպեց՝ եթե չես մասնակցում քվեարկությանը, դա բոյկոտ է։
«Եթե չենք մասնակցում քվեարկությանը լինելով դահլիճում՝ դա քաղաքական բոյկոտ է։ Շատ կարևոր է, որ այս անգամ չորս քաղաքական ուժերը միասնական դիրքորոշում ունենան։ Հասկանալի է, որ դա ավելի կամրապնդի չորս ուժերի միասնական գործելաոճի նկատմամբ հավատը։ Միասնական դիրքորոշումը ի վերջո կապահովի քառյակի հետագա գոյությունը»,- ասաց Հակոբյանը։
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էր կառավարության ծրագրի տապալումը քառյակի վերջին փորձությունը համարել։ Ռուբիկ Հակոբյանը համոզված է, բոյկոտով ավելի արդյունավետ կհաղթահարվի փորձությունը, քան միասնաբար դեմ քվեարկելով։
Կառավարության ծրագրի ընդունումից հետո արդյոք անելիք ունի՞ քառյակը. Ռուբիկ Հակոբյանը հիշեցնում է օրակարգում զանգվածային միջոցառումներ անցկացնելու հարցն ունեն։ Հետաքրքրվեցինք՝ ԲՀԿ-ում արդեն կիսո՞ւմ են իրենց մոտեցումը ամբողջական իշխանափոխության հարցում։
«Ես կարծում եմ այսօր նույնիսկ Հանրապետականի որոշ հատվածում այդպիսի դիրքորոշում ունի։ Ուղղակի եթե կան որոշակի անհամաձայնություններ, դրանք տակտիկական քայլերին են վերաբերում»,- ասաց Հակոբյանը։