Ուորլիքը ԼՂ գործընթացի մասին ելույթ կունենա Քարնեգի հիմնադրամում

Ջեյմս Ուորլիք, արխիվ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը վաղը Վաշինգտոնում Քարնեգի հիմնադրամում ելույթ կունենա «Լեռնային Ղարաբաղ․ կարգավորման բանալիները» թեմայով:

Ինչպես դիվանագետը տեղեկացրել է թվիթերյան գրառմամբ, նա ներկայացնելու է Միացյալ Նահանգների քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության առնչությամբ:

Քարնեգի հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը, իր հերթին, տեղեկացնում է, որ Ջեյմս Ուորլիքի ելույթը նվիրված կլինի Ղարաբաղյան պատերազմում 1994 թվականի մայիսի 12-ին կնքված հրադադարի 20-ամյակին: Ելույթին, դե Վաալի փոխանցմամբ, կհաջորդեն քննարկումները: