Ադրբեջանում կոռուպցիոն սկանդալի «հերոսուհին» ազատ արձակվեց

Գյուլար Ահմեդովա, արխիվ

Բաքվի վերաքննիչ դատարանը ազատ է արձակել Ադրբեջանի Միլի մեջլիսի նախկին պատգամավոր Գյուլար Ահմեդովային, ով մեկ տարուց ավելի ճաղերի հետևում էր՝ կոռուպցիայի մեղադրանքով:

Հիշեցնենք՝ համացանցում էր հայտնվել մի տեսագրություն, որտեղ Ահմեդովան մեկ միլիոն դոլար էր պահանջում ադրբեջանական բուհերից մեկի ռեկտորից՝ խոստանալով ապահովել նրա տեղը խորհրդարանում:

Միջադեպից հետո Գյուլար Ահմեդովան արտաքսվեց իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունից և դատապարտվեց երեք տարվա ազատազրկման, վերաքննիչ դատարանը, սակայն, սահմանել է պայմանական պատիժ: