Ադրբեջանցի զինվորը «վիրավորել է ինքն իրեն»

Ադրբեջանի բանակի զորավարժությունները շփման գծի մոտակայքում, 1-ը մայիսի, 2014թ․

Այսօր վիրավորվել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինվոր Քյամրան Ռասուլովը, ծառայության հավաստմամբ՝ նա խախտել է անվտանգության կանոնները և ազդանշանային ատրճանակից կրակել իր իսկ ոտքին:

APA լրատվական գործակալությունը հայտնում է նաև, որ պատահարի կապակցությամբ քննություն է ընթանում: