Ուկրաինայում տեղի ունեցող բռնություններին այսօր անդրադարձել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, ով լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե միջազգային հանրությունը պետք է անհապաղ օգտագործի Կիևի իշխանությունների վրա ունեցած ազդեցության լծակները` վերջիններիս ընտրած «հանցագործ գիծը» դադարեցնելու համար:
Ուկրաինայի իշխանություններին որակելով «անպատասխանատու» և «ոչ կոմպետենտ», Կարասինը հայտարարել է, որ Կրեմլը միջազգային գործընկերների հետ քննարկում է ուկրաինական ողբերգությունը և իրավիճակից դուրս գալու լուծումներ փնտրում:
Անցած երկու օրերի ընթացքում Ուկրաինայում ավելի քան 40 մարդ է զոհվել: Նրանց մեծ մասը զոհվել է Օդեսայում, որտեղ «Մոլոտովի կոկտեյլների» օգնությամբ հրի է մատնվել Արհմիությունների շենքը և Կիևի իշխանությունների աջակիցների հետ փողոցային բախումներից պատսպարված տասնյակ ռուսամետ ապստամբներ այրվել են կամ խեղդվել:
«Ակնհայտ է, որ Կիևի իշխանությունները անկարող են առանց արտաքին օգնության երկխոսություն սկսել [իրենց ընդդիմախոսների հետ, չնայած Ժնևի համաձայնագրով ստանձնած պարտավորություններին]: Կարծում եմ առաջիկա օրերին քայլեր կարվեն Կիևի իշխանություններին և Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանների ներկայացուցիչներին երկխոսության սեղանի մոտ բերելու համար, որպեսզի Ուկրաինայի տարբեր շրջաններում մահվան ու տառապանքի աղբյուր դարձած խնդիրների լուծումներ փնտրվեն», - հավելել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը: