Սերգո Կարապետյանը վերանշանակվել է գյուղատնտեսության նախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սերգո Կարապետյանին գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին:

Կարապետյանը, ով շուրջ 15 տարի ղեկավարել է Արտաշատի պահածոների գործարանը (1996-2011 թթ.), իշխող կոալիցիայի մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցության կազմում ՀՀ գյուղատնտեսության նախարար է նշանակվել 2010 թվականի դեկտեմբերի 31-ից, այնուհետև երկու անգամ՝ 2012 թ. հունիսի 16-ին և 2013 թ. մայիսի 8-ին վերանշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում:

Այս տարվա ապրիլի 16-ին «Օրինաց երկիր» կուսակցությունը որոշում կայացրեց իշխող կոալիցիայից դուրս գալու մասին: Նույն օրը ՕԵԿ-ական երեք նախարարները՝ Արմեն Երիցյանը, Սերգո Կարապետյանը և Սամվել Թադևոսյանը, հայտարարեցին կուսակցությունից դուրս գալու մասին: