Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ Սլավյանսկ քաղաքում երկու ուղղաթիռ է հրթիռակոծվել, օդաչուները զոհվել են։
Նաև հաղորդվում է, որ հրթիռակոծություններից վնասված մեկ այլ ուղղաթիռ հարկադիր վայրէջք է կատարել։ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում է, որ վիրավորված օդաչուին ռուսամետ անջատողականները գերի են վերցրել։
Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը «Ֆեյսբուք»-ում գրել է, որ ուղղաթիռները պարեկություն էին անում։ Նա նշել է, որ Սլավյանսկում Ուկրաինայի ուժայինների գործողությունների նպատակն է ազատ արձակել պատանդներին, զինաթափել զինյալներին, ազատել վարչական շենքերը, վերականգնել քաղաքի վարչակազմի նորմալ գործունեությունը։
140 հազար բնակչություն ունեցող Սլավյանսկը ապրիլից գտնվում է ռուսամետ անջատողականների վերահսկողության տակ։ Նրանք բանտարկել են ԵԱՀԿ զինվորական դիտորդների խմբի անդամներին, Սլավյանսկի քաղաքապետին, մի քանի լրագրողների։ Ռուսամետ անջատողականները քաղաքի շուրջ բարիկադներով ամրացված պահակակետեր են տեղադրել՝ ճանապարհները վերահսկելու համար։
Ավակովն ասել է, որ ուկրաինական զորքերը ինը պահակակետ իրենց վերահսկողության տակ են վերցնել։ Նրա խոսքով՝ անջատողականները զենիթային հրթիռներ, ծանր հրետանի և նռնակներ են կիրառել։
«Սա իսկական պատերազմ է, որը մենք վարում են պրոֆեսիոնալ վարձկանների դեմ»,- ասել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարը։
Ռուսամետ անջատողականները ուկրաինական զորքերի գործողությունները բնորոշում են որպես «լայնածավալ հարձակում»։ Նրանք հայտարարում են, որ իրենց շարքերից մեկ մարդ է զոհվել։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերով՝ Ուկրաինան պատժիչ գործողություն է իրականացնում, և որ ռազմական օդանավերը գնդակոծել են խաղաղ բնակչությանը։ Պեսկովն ասել է՝ այդ գործողություններով ոչնչացվեց Ժնևի համաձայնագիրը կյանքի կոչելու վերջին հույսը։