ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի դեմ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարի վերջին քննադատությունը «Բաքվի հերթական փորձն է շանտաժի ենթարկել համանախագահներին և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը խոչընդոտելու իր պատասխանատվությունը նրանց վրա բարդել»: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ News.am լրատվական գործակալության խնդրանքով մեկնաբանելով Արազ Ազիմովի հայտարարությունները:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալն ընդգծել է, որ «Ադրբեջանը շարունակական քննադատությունների է ենթարկում Մինսկի խմբի համանախագահներին՝ ապարդյուն փորձելով վերջիններիս աջակցությունը կորզել իր ապակառուցողական դիրքորոշմանը»։
Ազիմովը, հիշեցնենք, երեկ APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում քննադատել է Ուորլիքին՝ հնարավոր համարելով, որ Բաքուն Մինսկի խմբի համանախագահությունից ետ կանչի նրան։