Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցներ Անդրանիկ Գևորգյանը, Սևակ Հովհաննիսյանը և Գագիկ Գալստյանը մայիսի 6-ին մեկնարկող դատավարության միջոցով կփորձեն վերականգնել իրենց նախկին գործն ու ոտնահարված իրավունքները:
Հիշեցնենք, որ նրանք ընդամենը մեկ անգամ մասնակցել էին պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ կազմակերպված բողոքի ակցիային, և երկու օր անց մետրոպոլիտենի ղեկավարությունը որոշել էր, որ 15 տարվա աշխատանքային փորձ ունեցող մասնագետները վատ են աշխատել:
«Ազատության» հետ զրույցում Անդրանիկը, Սևակը և Գագիկը կտրականապես հերքում էին այդ պնդումը` վստահեցնելով, որ աշխատանքի վատ որակի հետ կապված երբեք անգամ բանավոր նկատողություն չեն ստացել:
Սևակ Հովհաննիսյանն ասաց, որ ժամանակին ամենապատասխանատու աշխատանքները հենց իրենց էին վստահում. - «Մենք մեր աշխատանքը լավ գիտենք: Աստիճանաբար ենք հասել մեքենավարի, զրոյից ենք սկսել: Մենք սլեսար ենք աշխատել... հետո մենք քննություն ենք հանձնել մեքենավարի: Մեր աշխատանքը լավ ենք իմացել»:
Օրերս, երբ «Ազատության» եթերում հեռարձակվել էր Գագիկ Գալստյանի հետ հարցազրույցը, որի ընթացքում նա ասել էր, որ ինքն ու իր ընկերները չեն կարողանում աշխատանք գտնել ու հայտնվել են ծանր սոցիալական վիճակում, մետրոպոլիտենի ղեկավարությունը հանդիպման էր հրավիրել աշխատանքից ազատված երեք աշխատակիցներին: Սակայն այդ հանդիպումից հետո հարցը դատարանում լուծելու` նախկին մեքենավարների ցանկությունն ավելի է մեծացել:
Նրանց փոխանցմամբ` տնօրենն իրենց հետ կոպիտ տոնով է խոսել, աշխատանքում վերականգնվելու մասին խոսք չի եղել: Տնօրենը ասել է, որ նրանց հետ հանդիպում է քաղաքապետի հանձնարարությամբ:
«Դատարանի դիմումի մասին խոսք չգնաց: Ուզեցին, որ մենք ներողություն խնդրենք մեր արածի համար, բայց մենք այնպիսի բան չենք արել, որ ներողություն խնդրենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Անդրանիկ Գևորգյանը:
15 տարի մետրոյի շարժասանդուղքի ղեկավար աշխատելուց հետո այսօր Անդրանիկը տհաճ զգացողություն է ունենում, երբ որպես ուղևոր մտնում է մետրո: Նա, սակայն, վստահ է, որ ոչ մի սխալ բան չի արել: Տեղին է նշել, որ նրա վրա պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքը չի տարածվում, բայց ինքը միացել է ընկերներին՝ անօրինականության դեմ համատեղ պայքարելու համար:
Նա ասաց, որ այժմ երեքով են աշխատանք որոնում․ - «Շինարարության մեջ ենք ման գալիս հարմար գործ, որ երեքով տեղավորվենք աշխատելու»:
Չորս անչափահաս երեխաների հայր է Սևակ Հովհաննիսյանը: Նրա կինը՝ Արմինեն, չի աշխատում: Նրանք, սակայն, չեն ընկճվում, որովհետև վստահ են, որ արդարությունն իրենց կողմն է:
«Անսպասելի էր շատ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արմինեն: - «Չորս երեխաներին պահում է: Աշխատել է ամբողջ կյանքում: Բայց դե հիմա սենց ստացվեց»:
«Պայքարում ենք, ձտգում ենք, հասնելու ենք մենք: Կճարենք գործ, սենց չի մնա», - հավելեց Սևակը: