Փորձագետների համոզմամբ՝ առճակատումը թևակոխում է ավելի վտանգավոր փուլ։
Հանրապետականների և դեմոկրատների վեճը
Ամերիկացի 20 սենատորներ պատրաստել են օրինագիծ Ռուսաստանի առաջատար բանկերի, էներգետիկայի և զենքի արտադրության ընկերությունների նկատմամբ առավել խիստ պատժամիջոցներ սահմանելու մասին։
Ցանկում նշված են «Գազպրոմ»-ը, «Ռոսնեֆտ»-ը, «Ռոսօբորոնէքսպորտ»-ը, «Սբերբանկ»-ը, «ՎՏԲ»-ն, «ՎԵՖ»-ը և «Գազպրոբանկ»-ը։
Օրինագծում, որը ներկայացրել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական անդամ Բոբ Քորքերը, նշվում է նաև, որ անհրաժեշտ է էապես ավելացնել Ամերիկայի Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի օժանդակությունը Լեհաստանին և Բալթյան երկրներին և, բացի այդ, 100 միլիոն դոլարի ուղղակի ռազմական աջակցություն տրամադրել Ուկրաինային։ Այդ գումարով, մասնավորապես, առաջարկվում է ուկրաինական կողմին փոխանցել հակատանկային զինատեսակներ և այլ զենք։
«Մեզ շատ հիասթափեցրել է Վաշինգտոնի թույլ և անարդյունավետ արձագանքը ռուսական ագրեսիային», - ասել է առաջարկված օրինագծի աջակից, հանրապետական սենատոր Միթչ ՄըքՔոնելը։
Իսկ հանրապետականներից սենատոր Քելի Էյլոթն ավելացրել է, որ այդ օրինագծով կարելի է պատժամիջոցների ենթարկել անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
Դեմոկրատ սենատորները դատապարտել են հանրապետական գործընկերների նախաձեռնությունը և նախագիծն «անպատասխանատվության օրինակ» են որակել։ Դեմոկրատներն ասել են, թե այս հարցերում անհրաժեշտ է երկու կուսակցությունների համագործակցությունը։
«Մենք ափսոսում ենք, որ հանրապետականներն ազգային անվտանգության այս լուրջ հարցը դարձրել են կուսակցական բանավեճի թեմա», - ասել է դեմոկրատների ներկայացուցիչը։
«Անկայունությունը ձեռնտու է Պուտինին»
Մինդեռ, ամերիկացի փորձագետների համոզմամբ, ռուս - ուկրաինական առճակատումը թևակոխել է նոր` չափազանց վտանգավոր փուլ։
«Նյու Յորք Թայմս»-ից Ուկրաինայի հարավ-արևելք գործուղված վերլուծաբաններ Էլիսոն Սմեյլին և Էնդրյու Ռոթը ենթադրում են, որ կա՛մ Ուկրաինան կբաժանվի երկու մասի, կա՛մ էլ երկրի արևելյան հատվածը կհայտնվի Մոսկվայի հսկողության տակ։
Ըստ հեղինակների, Ուկրաինայի արևելյան բնակավայրերում դիմակավորված և զինված անձանց կողմից շենքեր գրավելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարճաժամկետ մարտավարությունն է, որի նպատակը Ուկրաինայում մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրությունները խափանելն է։
«Ուկրաինայի այսօրվա անկայունությունը ձեռնտու է Պուտինին, քանի որ քայքայման արդյունքում երկիրը չի կարողանա լիարժեք անդամակցել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին», - նշել են վերլուծաբանները և ավելացրել. - «Սակայն այստեղ կա մի վտանգավոր տարբերակ` քաղաքացիական լայնածավալ պատերազմի դեպքում առնվազն հարևան տերությունները կարող են ակամա ներքաշվել հակամարտության մեջ»։