Ուկրաինայի բանակը «մարտական պատրաստության վիճակում է»

Հետևակի մարտական մեքենաներ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկում, արխիվ

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ երկրի բանակը գտնվում է մարտական պատրաստության վիճակում։

Նա նշել է, որ Ռուսաստանի կողմից եկող վտանգը իրական է։

Այս հայտարարությունները Տուրչինովն արել է Ուկրաինայում ռուսամետ ուժերի կողմից Գորլովկա քաղաքի կառավարական ու ոստիկանության շենքերի գրավումից հետո։