Չնայած Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում տեղի ունեցած երեխաների ծեծի մասին մի շարք հասարակական կազմակերպություններ հաղորդում էին ներկայացրել Դատախազություն, այդուամենայնիվ, հարուցված քրեական գործում այս մասին որևէ բառ չկա:
Գործով ներգրավված փաստաբան Տիգրան Հայրապետյանը սա մտահոգիչ որակեց՝ չբացառելով, որ այդուամենայնիվ քննություն կիրականացվի նաև հաղորդման մեջ նշված մյուս փաստերի շուրջ:
Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպերից հետո Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացում կամ վատնում կատարելու հոդվածով:
Գիշերօթիկի 3 ուսուցչուհիներ ավելի վաղ հայտարարել էին, որ դպրոցի տնօրենը աշխատակիցներին օգտագործել է անձնական նպատակներով․ ստիպել է նրանց իր գորգերը լվանալ, պահածոները փակել, իսկ տղամարդ աշխատակիցներին՝ տունը վերանորոգել:
Գիշերօթիկում ֆինանսական չարաշահումների վերաբերյալ օրերս տեղեկություն տարածեց նաև ՄԻՊ գրասենյակը: Պաշտպանի աշխատակազմից փոխանցեցին, որ ուսումասիրության արդյունքում չարաշահումներն են հայտնաբերվել՝ կապված մատակարարվող սննդի հետ:
«Նշված էր մեկ այլ սնունդ կամ այդ սնունդը ընդհանրապես առկա չէր պահեստում, կամ առկա էր պակաս չափով», - ասաց ՄԻՊ աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցը:
Տիգրան Հայրապետյանը նշում է, որ գործը եզակի է այն առումով, որ հարուցվել է բացառապես մամուլի հրապարակումների հիման վրա: Հիշեցնենք, գիշերօթիկում տիրող իրավիճակի մասին լրատվամիջոցներին ահազանգեց դպրոցի ուսուցչական կազմը՝ մամուլում հրապարակված ծավալուն նամակով, որը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը անմիջապես հերքեց, մինչդեռ օմբուդսմենի գրասենյակը ուսումնասիրության ընթացքում մի շարք փաստեր է պարզել, այդ թվում նաև երեխաների նկատմամբ կիրառվող բռնությունների վերաբերյալ:
«Այնտեղ այցելության պահին կիսաբաց դռան հետևից ականատես ենք եղել, թե ինչպես են երեխաները դասապատրաստմանը մասնակցում ակնգնած վիճակում, երեխաներին դաստիարակը դիմում էր ուսուցչին ոչ վայել բառապաշարով, ինչպես նաև գրիչով հարվածում էր երեխայի մատներին», - ասաց երանուհի Թումանյանցը:
«Գործ հարուցվելը բացարձակապես ոչինչ չի նշանակում, թե արդյոք նշված փաստերը համապատասխանում են իրականությանը, ինչքանով են համապատասխանում, ցանկացած նման գործ կարող է ընթացք ստանալ կամ կարճվել: Մեր նախարարությունը ասել էր, որ որոշ փաստեր, որոնք հասու էին մեզ, ստուգել ենք ու դրանք ժխտվել են», - «Ազատությանը» փոխանցեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը:
Այսօր ծեծի մասին իրենց խոստովանությունները ժխտում են նաև գիշերօթիկի սաները: Նրանցից մեկը, հիշեցնենք, «Ազատության» հետ զրույցում նշել էր, որ տնօրենը «տողանի օրերի» ժամանակ հաճախ նաև ձեռքերն է գործի դնում: Փաստաբանը վստահ է՝ գիշերօթիկի սաները լռում են դպրոցի աշխատակազմի և նախարարության աշխատակիցների ճնշումների պատճառով:
Ֆիլարետ Բերիկյանը զրպարտություն է որակում դա․ - «Ով ինչ սխալ ունի, ամեն մեկը պատասխան են տալու օրենքի առաջ իրենց արած հակաօրինական արարքների համար: Ես ոչ մեկը չունեմ»:
«Դեպքը մեկ ամիս է հրապարակվել է, բայց որևիցե մի քննիչ չի այցելել դպրոց և ուսուցչուհիներին չի հարցաքննել: Արդեն 13 օր է այդ 3 ուսուցչուհիների հարցումը կա իրենց սեղանին դրված, ինչո՞ւ որևէ գործողություն չի կատարվում: Ավելի տրամաբանական կլինի, որ հարցաքննվեն այն անձինք, ովքեր տեսել են այդ բռնությունները, չարաշահումները», - ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը: