Այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցուցակը դարձյալ գլխավորում է «Գազպրոմ Արմենիան»:
Հունվար-մարտ ամիսներին ընկերությունը վճարել է ավելի քան 17.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հարկերն ավելացնելով ավելի քան 4 միլիարդ դրամով: Ընկերությունը 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է 3 տարի շարունակ: Այդ ընթացքում ցուցակի առաջին տասնյակում հիմնականում ծառայություններ մատուցող ընկերություններն են, արտադրությամբ զբաղվում են ընդամենը մեկ-երկուսը:
«Սա արտացոլում է տնտեսության պատկերը և ցույց է տալիս, որ մեր հարկային մուտքերը հիմնականում կախված են ներմուծումից», - «Ազատության» հետ զրույցում ասում է «168 ժամ» թերթի տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը: Ըստ տնտեսագետի՝ գործարարները այսօր ավելի շատ հակված են ապրանքը ներմուծել, քան արտադրություն հիմնել Հայաստանում
«Սա ոչ թե պատճառ է, այլ հետևանք է: Հետևանք է նրան, որ Հայաստանում, մասնավորապես, արտահանմանն ուղղված արդյունաբերությունը բավարար մակարդակի վրա չի գտնվում: Չնայած այդ մասին շատ են խոսում, հայեցակարգեր ու ռազմավարություններ են մշակում, բայց պատկերը սա է», - հավելեց Թունյանը:
Նրա խոսքով՝ թեև կառավարությունը միշտ խոսում է տնտեսության համաչափ զարգացման մասին, այդուհանդերձ նույնիսկ 1000 խոշոր հարկատուների ցանկն ուսումնասիրելիս կարելի է փաստել, որ բիզնես միջավայրը շարունակում է կենտրոնացած մնալ Երևանում․ - «1000 խոշոր հարկատուներից 790-ը գրանցված են Երևանում: Համեմատության համար նշեմ, որ, օրինակ, Տավուշի մարզի ընդամենը երկու ընկերություն է գրանցված խոշոր հարկատուների ցանկում»:
«Տնտեսության դիվերսիֆիկացման և զարգացման համար խիստ անհրաժեշտ է, որ կառավարությունը ջանքեր գործադրի ոչ միայն հարկային մուտքերը ապահովելու, այլև արտադրող ընկերությունների ցանկն ընդլայնելու համար», - «Ազատության» հետ զրույցում ասում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը: - «Իսկ հնարավորություն ստեղծելը դա ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորումն է, փոքր ու միջին բիզնեսի աջակցությունը, գների ազատականացումը, որովհետև վերջին հաշվով գներն ազատական են միայն մրցակցային շուկայում: Միևնույն ժամանակ կարող եմ նշել նաև, օրինակ, արդյունաբերության զարգացումը, արտադրության զարգացումը, նաև ագրարային հատվածը»:
Ցուցակի երկրորդ հորիզոնականում, ինչպես և նախորդ տարի, Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին (ՀՀԿ) պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունն է, որը այս տարվա առաջին երեք ամիսներին պետական բյուջե է վճարել 5.2 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա 3.8 միլիարդի փոխարեն:
Երրորդ հորիզոնականում «ԱրմենՏել» ընկերությունն է:
Նախորդ տարվա առաջին երեք ամիսների համեմատ մոտ կես միլիարդ դրամով պակաս հարկ է վճարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը․ ընկերությունն այս տարի զբաղեցնում է ցուցակի 4 տեղը, վճարել է մոտ 3 միլիարդ դրամ: Խոշոր 1000 հարկատուների առաջին հնգյակում է նաև «Ֆլեշ» ընկերությունը:
Ցուցակի տասնյակը եզրափակում է «Օրանժ Արմենիան»՝ 1.4 միլիարդ դրամով:
Ուշագրավ է, որ «Ղ Տելեկոմ» ընկերությունը, որը անցած երկու տարիների առաջին երեք ամիսներին ցուցակի առաջին հնգյակում էր և վճարած հարկերը անցած տարի կազմել են 3.8 միլիարդ, այս տարի հայտնվել է 37-րդ տեղում․ վճարած հարկերն էլ զգալի պակասել են՝ կազմելով 811 միլիոն դրամ:
Ի դեպ, ընկերությունից տեղեկացրեցին, որ անցած տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գերավճարների ընդհանուր գումարը բավարար է եղել, որպեսզի 2014 թվականի առաջին եռամսյակում ընկերությունը հարկային վճարումներ չիրականացնի: