Այդուհանդերձ, Եվրոպայի բնակիչների միայն 26 տոկոսն է կարծում, որ ռազմական միջամտությունը ճիշտ քայլ կլինի:
Եվրոպացիների 55 տոկոսի համոզմամբ՝ Եվրամիության պետությունները պետք է անեն հնարավոր ամեն ինչ Ուկրաինային աջակցելու և այդ երկրի կողմից նոր տարածքների կորուստը բացառելու, պետության տնտեսական և քաղաքական կայունությունը ամրապնդելու համար: Սա են վկայում Մեծ Բրիտանիայի խոշորագույն սոցիոլոգիական ծառայություններից մեկի` IPSOS-Mori-ի կողմից Եվրամիության անդամ երկրներից 11-ում անցկացված հարցման արդյունքները:
Դրանց համաձայն՝ ուկրաինացիներին ամենից ակտիվորեն աջակցում են շվեդները, լեհերն ու գերմանացիները: Շվեդիայի բնակիչների 70, Լեհաստանի քաղաքացիների 59 և գերմանացիների 58 տոկոսը պնդում է, որ իրենց երկրների կառավարությունները պետք է ջանք չխնայեն Ուկրաինային աջակցելու համար:
Ուկրաինական խնդիրների հանդեպ առավել անտարբեր են Իտալիայի, Հունգարիայի և Ֆրանսիայի բնակիչները: Հունգարիայում, օրինակ, բնակչության միայն 30 տոկոսն է կարծում, որ պաշտոնական Բուդապեշտը պետք է հստակ քաղաքական ու տնտեսական աջակցություն ցուցաբերի Կիևին:
Հետազոտության համաձայն, եվրոպացիների 45 տոկոսը համոզված է, որ «Ուկրաինային աջակցելու լավագույն միջոցը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումն է»: Այս հարցում ևս առաջատարները նույնն են` Շվեդիան, Լեհաստանն ու Գերմանիան: Ֆրանսիայում և Իտալիայում, հակառակը, Մոսկվայի դեմ պատժամիջոցների կիրառման գաղափարը մեծ ժողովրդականություն չի վայելում՝ ֆրանսիացիների 39 և իտալացիների 34 տոկոսն է միայն կարծում, որ ուկրաինական ճգնաժամի լուծման լավագույն ձևը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումն է: Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի մյուս բարձրաստիճան ղեկավարների դեմ անհատական պատժամիջոցների կիրառմանը կողմ է եվրոպացիների 45 տոկոսը, դեմ` 25:
Իսկ արդյո՞ք Եվրամիության երկրները պետք է ռազմական ուժի կիրառմամբ միջամտեն Կիևի և Մոսկվայի հակամարտությանը` միասնական խաղաղապահ ուժեր ձևավորելով և դրանք տեղակայելով ռուսական և ուկրաինական զորքերի միջև: Այս գաղափարը, ըստ IPSOS- Mori-ի տվյալների, եվրոպացիների շրջանում առանձնապես շատ աջակիցներ չունի՝ աշխարհամասի բնակիչների միայն 26 տոկոսն է կարծում, որ համաեվրոպական ռազմական միջամտությունը ճիշտ քայլ կլինի: Այս առումով առաջատարը կրկին Լեհաստանի բնակիչներն են՝ այստեղ Ուկրաինա զորք ուղարկելու կողմնակիցների թիվը հասնում է 38 տոկոսի:
Բրիտանացի սոցիոլոգների հրապարակած տվյալներից պարզ է դառնում նաև, որ եվրոպացիների մոտ 25 տոկոսը դեմ չէր լինի, եթե Ղրիմը պաշտոնապես Ռուսաստանի Դաշնության մաս ճանաչվեր: Այս մոտեցմանը կողմ են գերմանացիների 32, իռլանդացիների 31 և հունգարացիների 28 տոկոսը: