Երվանդ Զախարյանը նշանակվել է էներգետիկայի նախարար

Երվանդ Զախարյան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Երվանդ Զախարյանը նշանակվել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Երվանդ Զախարյանն այսօր ազատվել է կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից: