Իսրայելի ԱԳ նախարարը այցելում է Ադրբեջան

Իսրայելի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Ավիգդոր Լիբերման և Էլմար Մամեդյարով, արխիվ

Բաքու է այցելում Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը, ով հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լիբերմանը հայտնել է, որ Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկել է երկկողմ, հիմնականում՝ տնտեսական համագործակցության հարցեր, որոնք առնչվում են բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներին:

«Մեզ համար գլխավոր հարցը Ադրբեջանում այն է, որ այստեղ նաև հրեաներ են ապրում, գործում է հրեական համայնք: Այդ համայնքը երկու երկրների միջև կամրջի դեր է խաղում», - հայտարարել է Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

«Ադրբեջան ես ժամանում եմ ինչպես իմ տուն», - վստահեցրել է Լիբերմանը: