Ճապոնիան հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին

Ճապոնիան այսօր հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների մասին:

Երկրի արտգործնախարարությունը հայտարարել է, որ մուտքի արտոնագրից կզրկվեն 23 ռուսաստանցիներ:

Ճապոնիայի արտգործնախարարության հայտարարության մեջ անուններ չեն նշվում, սակայն ասվում է, որ պատժամիջոցները վերաբերում են նրանց, ովքեր կասկածվում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը խախտելու մեջ: