Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի վերջերս վերանորոգված Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին առանձնահատուկ հարսանիքի վկան դարձավ, երբ վեց տասնամյակ սպասումից հետո Դիարբեքիրի վերջին հայերը՝ 80-ն անց հարսն ու փեսան արտաբերեցին «համաձայն եմ» ու ամուսնական կապերով կապվեցին միմյանց:
Փեսան՝ 87-ամյա Բայզոն, ում տեղացիները Դիարբեքիրի վերջին հայ են կոչում, ամուսնացավ իրենց երեք տարով փոքր հարսնացուի հետ, ով Սիլվան նահանգից է:
60 տարի նրանք միասին էին ապրել, բայց առանց պաշտոնական կամ ավանդական ամուսնության կարգի:
«Ես չեմ ցանկանում մահանալ առանց ամուսնանալու», - Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ մինչ ծիսակարգը սկսվելը ասել է Բայզոն, ավելացնելով․ - «Այս ամուսնությանը ես շատ եմ ձգտել և հիմա ինձ օրհնված եմ զգում: Աստված թող յուրաքանչյուրին այսպիսի երջանիկ օր պարգևի»:
Նա նաև ասել է, որ իր շատ հայ ընկերները հեռացել են երկրից, բայց հիմա Դիարբեքիրը վերականգնում է հայկական ժառանգությունը: Բայզոն որպես օրինակ նշել է վերանորոգված եկեղեցին, որը կապում է համայնքը:
«Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդական կուսակցության փոխնախագահ Գյուլեն Քիլենչաքը, ով մարտի 30-ի ընտրություններում Դիարբեքիրի քաղաքապետ է ընտրվել, մասնակցել է պսակադրման արարողությանը, ցանկություն հայտնելով, որ երիտասարդները օրինակ վերցնեն տարից զույգից:
«Սա սովորական հարսանիք չէ: Մենք զույգի անմահ սիրո ականատեսն ենք: Նրանք կարողացան կանգնել այս հողին, պայքարել ու հաջողության հասնել իրենց սիրո ուժի շնորհիվ», - ասել է Դիարբեքիրի քաղաքապետը:
Տարեց զույգը, պահպանելով ավանդական ծիսակարգը, հետ չի մնացել նաև ժամանակակից հարսանիքներից: Նրանք միմյանց քաղցրավենիք են հյուրասիրել, Բայզոն ոտքը դրել է հարսնացուի կոշիկի վրա՝ ցույց տալու, թե ով է ընտանիքում գլխավորը, իսկ հարսնացուն ծաղկեփունջը հետ է շպրտել չամուսնացած աղջիկների խմբի մեջ:
20 տարվա ընդմիջումից հետո ԱՄՆ-ից Դիարբեքիր վերադարձած ուդիստ Երվանդ Բոստանչին հայկական ու քրդական երգեր է կատարել՝ ավելացնելով այն զգացողությունը, որ Դիարբեքիրը նորից կարող է դառնալ նրանց տունը, գրում է Hurriyet Daily News-ը: