Կարապետ Քալոն և կինը՝ Սիրուն Ղազարը Ղամիշլիում թողած տան գույքը Հայաստան հասցնելու համար բավականին մեծ մաքսատուրք պիտի վճարեն։ Ամուսիններն ասում են՝ սիրիական ճգնաժամի թոհուբոհից հայրենիքում ապաստան փնտրող հայրենակիցներին գրկաբաց ընդունելու փոխարեն նրանց համար լրացուցիչ բարդություններ են ստեղծվում։
Երկու տարի առաջ պատերազմից փախած սիրիահայ ընտանիքի համար Հայաստանում օրերն անցնում են ոչ պակաս լարված մթնոլորտում։ Անծանոթ հայրենիքում որևէ օրենքի ու կարգի մասին պատկերացում չունեցող ընտանիքը անցած շաբաթ դժվարությամբ կարողացել է պարզել Սփյուռքի նախարարությունից, որ Հայաստանում հաստատվելն իր վրա էժան չի նստի։ Հեռու Ղամիշլիում թողած տան գույքը Հայաստան հասցնելու համար ընտանիքը պետք է վճարի։ Հայրենիքի կառավարությունը պետք է դյուրացներ սիրիահայերի խնդիրները, դժգոհում են նրանք։
«Իրենք պիտի իմանա ինչ է պետք մեզի, մենք մի բան կառավարությունից չուզեցինք, օգնության չդիմեցինք, հիմա վեշերու հարցը եղավ։ Վիրավորված ենք»,- ասաց Կարապետը։
Երևանից ոչ հեռու, Պռոշյան գյուղում սեփական տան շինարարությունը վերջերս ավարտած ընտանիքը տունը կահավորելու համար Ղամիշլիից կարողացեոլ է գույքը հասցնել Լաթաքիա։ Բեռն արդեն դեպի Հայաստան ճանապարհին է։
Չսպասելով բեռին, ամուսինները սկսել են կահավորել բնակարանը։ Վիրավորանքը, սակայն, չի անցնում. զարմացած են, թե ինչպես կարող էր հայրենիքն այդպես վարվել իրենց ու իրենց ճակատագիրը կիսողների հետ։
Սփյուռքի նախարարությունում Կարապետին ծանոթացրել են Մաքսային օրենսգրքի հետ, որի դրույթներից մեկով Հայաստանում մշտական բնակության տեղափոխվողների անձնական օգտագործման գույքը առանց մաքսատուրքի վճարման կարող է ներմուծվել վեց ամսվա ընթացքում։
Տարակուսած Կարապետն ասում է, թե երկու տարի առաջ Հայաստան տեղափոխվելու ժամանակ անհնար էր գույքը տեղափոխվել։ Ղամիշլիից դեպի Լաթաքիա ճանապարհը մահաբեր էր, այժմ հարաբերական խաղաղություն է։ Միևնույն ժամանակ, տան կառուցումը նոր է ավարտել, մինչև այդ հյուրանոցում են բնակվել, և եթե անգամ հնարավոր լիներ գույքը ավելի շուտ բերել, ապա որտե՞ղ կարող էին այն տեղավորել, հարցնում են ամուսինները։
Հայաստանի կառավարությունը սիրիական ճգնաժամի ընթացքում մի շարք արտոնություններ ընձեռեց հայրենիք տեղափոխված սիրիահայերին։ Նրանց ազատեցին Հայաստան մուտքի արտոնագրի երկարաձգման համար նախատեսված պետական տուրքից, սեփական ավտոմեքենաների ներմուծման վճարներից, ուսանողներին կրթաթոշակ տրամադրվեցին և այլն։ Բայց Սիրիայում թողած գույքը հայրենիք հասցնելու մասով արտոնություններ սիրիահայերին չեն տրվել։ Արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ ասել էր, թե կառավարությունը պետք է լինի սիրիահայերի կողքին, և նրանք տեսնելու են պետության օժանդակությունը։
Կարապետի ընտանիքը հետդարձի ճամփա չունի. Ղամիշլիիում գյուղատնտեսությամբ զբաղվող սիրիահայը մտադիր է կյանքը շարունակել այստեղ՝ թեկուզ առկա դժվարություններին։ Ընտանիքի գույքը սահմանին կլինի մայիսի 21-ին։
Սիրիական ճգնաժամի հետևանքով Հայաստան է տեղափոխվել 16.000 սիրիահայ։