Հայաստանն ամբողջովին ավարտել է Մաքսային միությանն անդամակցելու «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումները:
«Գործնականում մենք ամբողջ ծավալով ավարտել ենք ճանապարհային քարտեզով նախատեսված այն 267 միջոցառումները, որոնք փուլ առ փուլ իրականացնում էր Հայաստանը՝ Մաքսային Միության օրենսդրության պահանջներից ելնելով», - այսօր հայտարարեց Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը:
Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից արագ, որակով ու պրոֆեսիոնալ կատարված աշխատանքը Մաքսային միությանը միանալու ճանապարհին, «ոչ միայն հարգանք, այլև ինչ-որ չափով հիացմունք է առաջացնում»:
«Մաքսային Միությանն անդամակցելու, ինչպես նաև Եվրասիական տնտեսական գոտուն միանալու ընտրությունը կլինի հաջողակ և արդյունավետ Հայաստանի համար», - կարծում է պաշտոնյան:
Նշենք, որ այսօր պարզ դարձավ, որ Հայաստանը չի մասնակցելու վաղը Մինսկում կայանալիք Մաքսային միության և Միացյալ տնտեսական տարածքի ղեկավար մարմնի՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին: