Հայաստանը չի մասնակցելու ապրիլի 29-ին Մինսկում կայանալիք ՄՄ գագաթնաժողովին. News.am

Հայկական կողմն իրականացնում և իրականացնելու է իր բոլոր քայլերը համաձայն Հայաստանի և Մաքսային միության միջև համաձայնեցված Ճանապարհային քարտեզի:

Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Հայաստանի չմասնակցելը Մինսկում կայանալիք նիստին:

«Հետայսու էլ մենք մտադիր ենք շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ», - նշել է Բալայանը:

Ապրիլի 29-ին Մինսկում կայանալու է Մաքսային միության և Միացյալ տնտեսական տարածքի ղեկավար մարմնի՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցելու են Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները:

Բելառուսի նախագահի պաշտոնական կայքէջում այդ նիստի վերաբերյալ այսօր տեղադրված հաղորդագրությունում նշված է Ալեքսանդր Լուկաշենկոյի երկկողմ հանդիպումների մասին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Հայաստանի նախագահի հետ երկկողմ հանդիպման մասին տեղեկություն չկա: