Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանին, այսօր փոխանցում է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Դավիթ Սարգսյանին համատեղ աշխատանքի և համագործակցության համար:
«Համոզված եմ, որ պարոն Խաչատրյանի գիտելիքներն ու փորձը կնպաստեն, որպեսզի մենք շարունակենք այն բարեփոխումները, որոնք իրականացվում են: Այս համակարգում մենք փորձելու ենք լուրջ կառուցվածքային փոփոխություններ կատարել: Ունենք լուրջ մարտահրավերներ, և ես համոզված եմ, որ բոլորս միասին դրանք հաղթահարելու ենք», - ասել է Աբրահամյանը:
Նշելով, որ Ֆիննախում հավաքվել է պրոֆեսիոնալ թիմ, վարչապետը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ նախարարի առջև դրված խնդիրները կիրականացվեն: