Մեկ շաբաթում հրադադարի 600 խախտում, Ադրբեջանի օդուժի թռիչքներ շփման գծում

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ ապրիլի 20-26-ը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 600 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3 հազար 500 կրակոց:

«Բացի հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերից, հակառակորդի օդուժը շփման գծի երկարությամբ անցած շաբաթվա ընթացքում իրականացրել է մի շարք ուսումնական թռիչքներ: Պաշտպանության բանակի հակաօդայինները ժամանակին հավաստանշել են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքները և դրանք պահել վերահսկողության տակ», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում: