Ուկրաինայի արևելյան Սլովյանսկ քաղաքի ինքնահռչակ քաղաքապետը հայտարարել է, թե իր աջակիցների կողմից գերի վերցրած ԵԱՀԿ դիտորդները «ռազմագերիներ» են:
Վյաչեսլավ Պոնոմարյովը լրագրողներին ասել է, թե «պատերազմական վիճակում գտնվող քաղաքում ցանկացած զինծառայող, ով չունի այստեղ գտնվելու համար մեր թույլտվությունը, համարվում է ռազմագերի»:
ԵԱՀԿ դիտորդները` չորս գերմանացիներ, մեկ շվեդ, մեկ լեհ, մեկ դանիացի և մեկ չեխ, գերի են վերցվել ապրիլի 25-ին: Պոնոմարյովը պատրաստակամություն է հայտնել նրանց փոխանակել ռուսամետ ակտիվիստների հետ, ում ձերբակալել են Կիևի իշխանությունները: