Մեծ Յոթնյակը նոր պատժամիջոցներ է նախատեսում Ռուսաստանի դեմ

Մեծ Յոթնյակի պետությունների ղեկավարները մտադիր են լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ եթե Մոսկվան կոնկրետ քայլեր չձեռնարկի Ժնևյան պայմանավորվածությունների կատարման և Ուկրաինայում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ:

Մեծ Յոթնյակի հայտարարության մեջ, որը հրապարակվել է այսօր, հնչեցվում է Ռուսաստանի նկատմամբ շտապ պատժամիջոցներ կիրառելու՝ խմբի անդամ բոլոր երկրների պատրաստակամությունը՝ նպատակ ունենալով ապահովել պատշաճ պայմաններ Ուկրաինայում գալիք ամսվա վերջին նշանակված նախագահական ընտրությունների անցկացման համար:

Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը կիրառվելիք պատժամիջոցների մասին կհայտարարեն երկուշաբթի օրը:

Հաջորդ շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կմեկնի Վաշինգտոն՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային հետ քննարկելու «համատեղ միջոցառումներն» ընդդեմ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների: