Ըստ նախաքննական նյութերի՝ Գյումրիի քննչական բաժնում ոստիկանները իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ կորզելու նպատակով սպառնացել են բռնություններ գործադրել քաղաքացու նկատմամբ:
Հատուկ քննչական ծառայությունն այսօր հաղորդագրությունն է տարածել ոստիկանությունում տեղի ունեցած հերթական դեպքի վերաբերյալ:
Ըստ նախաքննական նյութերի՝ Գյումրիի քննչական բաժնում ոստիկանները իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ կորզելու նպատակով 2013թ. ապրիլի 23-ից 26-ը սպառնացել են բռնություններ գործադրել քաղաքացու նկատմամբ, հայհոյել ու վիրավորել են նրան: Քաղաքացու հաղորդման հիմքով հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի առաջին մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով: Այս հոդվածով նախատեսված ամենախիստ պատիժը առավելագույնը չորս տարվա ազատազրկումն է:
Հատուկ քննչական ծառայությունից «Ազատության» հարցին ի պատասխան ասացին, որ ոստիկանության որևէ աշխատակից այս դեպքի կապակցությամբ դեռ չի ձերբակալվել, գործի հանգամանքները դեռ պարզվում են:
Հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքում մեկ այլ՝ ապրիլի 23-ին հրապարակված հաղորդագրության մեջ էլ ասվում է, որ ոստիկանության Տաշիրի և Ստեփանավանի բաժիններում Լոռիի վարչության պետի տեղակալը, Տաշիրի և Ստեփանավանի բաժինների պետերն ու օպերլիազորները քաղաքացուն ստիպել են, որ խոստովանի, թե դպրոցից գողություն է կատարել, հակառակ դեպքում` ոստիկանները սպառնացել են սպանել կամ անհիմն մեղադրել որևէ անձի սպանության փորձ կատարելու մեջ և դատապարտել: Սակայն տվյալ դեպքում նույնպես որևէ ոստիկան դեռ չի ձերբակալվել:
Ոստիկանության հաշվետվության մեջ նշված է, որ անցյալ տարի կատարվել է 1571 ծառայողական քննություն, կարգապահական տույժի է ենթարկվել 845 ոստիկան:
Ոստիկանների թույլ տված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել է 62 քրեական գործ, սակայն դատապարտվել է ընդամենը 10 ոստիկան:
«Իշխանությունները, ոստիկանության վերնախավը ոստիկաններին ամբողջությամբ հովանավորում են ապօրինությունների հարցում», - գնահատում է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:
Հիշեցնենք՝ 2010 թվականի ապրիլին ոստիկանության Չարենցավանի բաժնում մահացել էր Վահան Խալաֆյանը: Հարազատները համոզված պնդում էին, որ 24-ամյա տղային սպանել են ոստիկանները՝ ոստիկանության բաժնի պրոֆիլակտիկայի բաժնում, խոհանոցային դանակով հարվածելով որովայնին: Դատարանը հաստատված էր համարել պաշտոնական վարկածը՝ թե իբր Խալաֆյանին հասցրել են ինքնասպանության: Վերաքննիչ դատարանում գլխավոր մեղադրյալի՝ 8 տարվա ազատազրկման դատապարտված քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանի նկատմամբ համաներում կիրառվեց, պատժի չկրած մասը կրճատվեց մեկ երրորդով: Նա ազատ արձակվեց:
«Ենթադրաբար հաստատվեց, որ տեղի է ունեցել բռնություն, անմարդկային վերաբերմունք: Սակայն դրա համար ևս արժանի, համարժեք պատիժ չկրեցին անձինք, ում վրա իբրև թե մեղքը հաստատվեց: Սա, իհարկե, ամենաթողության մթնոլորտ է ձևավորում, և ոստիկանները ազատ են կատարել այն բոլոր հանձնարարականները, որոնք նրանք ստանում են և որոնք հակասում են իրավունքի էությանը, Սահմանադրությանը և օրենքներին», - այս միջադեպը գնահատում է Արտակ Զեյնալյանը Վահան Խալաֆյանի իրավահաջորդի ներկայացուցիչն է:
Խալաֆյանի հարազատները, ինչպես նաև այս գործով դատապարտված, ապա համաներմամբ ազատ արձակված քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանի հարազատները դատավարության ժամանակ հայտարարում էին, որ իրավապահները աչքաթող են արել այդ սպանության գլխավոր դերակատարին՝ բաժնի աշխատակից Սամվել Տոնոյանին: Իրավապաշտպաններն աղաղակող փաստ են համարում այն, որ Վահան Խալաֆյանի մահվան երկրորդ տարելիցի օրը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ նշանակեց Սամվել Տոնոյանին: Վերջինս մինչ օրս պաշտոնավարում է:
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը «Ազատության» հետ զրույցում հիշեցրեց, որ Հայաստանը ստանձնել է պարտավորություն, ըստ որի՝ անմարդկային վերաբերմունքի և խոշտանգման դեպքերի համար պետք է նախատեսվի համապատասխան հոդված քրեական օերնսգրքում: Խոշտանգման համար դատապարտված ոստիկանը, ըստ իրավաբանի, չի կարող ժամկետից շուտ ազատվել պատժից:
Իրավապահ համակարգում տեղի ունեցող աղմկահարույց միջադեպերի վերաբերյալ իրավապաշտպանները պահանջներ են հնչեցնում տարիներ շարունակ:

Համարժեք պատժի պայմանը