Ռիո դե Ժանեյրոյում բախումները նոր թափ են ստացել

26-ամյա պարող Դուգլաս Ռաֆաել դա Սիլվա Պերեյրայի հուղարկավորությունից հետո Ռիո դե Ժանեյրոյում նոր թափ են առել ցուցարարների բախումները իրավապահների հետ:

Երիտասարդ պարողի դիակը հայտնաբերվել էր տեղի դպրոցներից մեկում, ցուցարարները կասկածներ ունեն, որ նրան գնդակահարել են ոստիկանները՝ ենթադրելով, թե թմրանյութեր իրացնող է:

Բրազիլական քաղաքում վերջին օրերի հուզումների հետևանքով մեկ մարդ է զոհվել: