Ստամբուլահայ խմբագիրները մեկնաբանում են Թուրքիայի վարչապետի հայտարարությունը:
«Սա աննախադեպ հայտարարություն է, և առաջին անգամ է, որ Թուրքիայի կառավարության ներկայացուցիչը՝ հանձին վարչապետի, այս տեսակ սրտառուչ ելույթ է ունենում Հայոց ցեղասպանության առթիվ», - ասաց Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագիրներից Բագրատ Էստուկյանը՝ «Ազատության» հետ հեռախոսազրույցում մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի երեկվա հայտարարությունը:
Միաժամանակ, Էստուկյանը հարցականի տակ դրեց այդ հայտարարության «մտերմությունը», քանի որ վերջերս Սիրիայի Քեսաբ հայկական բնակավայրի վրա կատարված հարձակման «հեղինակը նույն այս կառավարությունն է, այսինքն՝ վարչապետ Էրդողանի կառավարությունն էր, որ դեպի Քեսաբ հարձակումը կազմակերպեց»:
«Այդ պատճառով էլ մենք մտերիմ չենք համարում այս հայտարարությունը, բայց պետք է խոստովանել, որ մինչև այսօր Թուրքիայի իշխանության ոչ մի ներկայացուցիչ նման հայտարարությամբ հանդես չէր եկել Ցեղասպանության սուգը հարգելու առումով», - ընդգծեց Էստուկյանը:
Ստամբուլի մեկ այլ հայկական թերթի՝ «Ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը ասաց, որ ապրիլի 24-ի առիթով Էրդողանի հայտարարությունը Թուրքիայի ներքին կյանքում ևս հետաքրքրական արձանք է գտել, մանավանդ՝ հայտարարությունը արվեց Թուրքիայի ազգային տոնի օրը, առջևում ընտրություններ են, իշխանությունների և ընդդիմության հարաբերությունները բավականին լարված են, բայց անգամ այս մթնոլորտում հիմնական ընդդիմադիր կուսակցությունը Էրդողանի հայտարարությունը համարել է «հապաղած»:
Արա Գոչունյանի փոխանցմամբ՝ Թուրքիայի հասարակական շրջանակներում Էրդողանի հայտարարությունը ընդհանուր առմամբ դրական է ընկալվել, բնականաբար՝ կարող են լինել քննադատություններ, ինչը որ կա նաև հայկական շրջանակներում, մասնավորապես՝ հայտարարությունը անբավարար է գնահատվում, «բայց փաստը այն է, որ առաջին անգամ Անկարայից մի արձագանք է լինում և կառավարության մակարդակով պաշտոնական հայտարարություն է լինում ապրիլի 24-ի կապակցությամբ»:
«Շարժառիթը շատ կարևոր է, և իրականում հայտարարության մեջ թուրքական կողմի դիրքորոշման ընդհանուր առանցքների պարագային համարյա նորություններ չկան՝ նույն քաղաքականությունը, նույն դիրքորոշումները այնտեղ շարադրված են, բայց այս հայտարարության մարդկային հենքը բավականին տարբերություն է մտցնում և ինչ-որ ձևով Թուրքիային հնարավորություն է տալիս այդ այսպես կոչված ուրացողի դիրքերից դուրս գալու, նրա ծանրությունը թոթափելու, և այդ պայմաններում էլ 2015-ին ընդառաջ հենց ինքը իր խոսքը ասելու, իր նախաձեռնությունը անելու», - ասաց «Ժամանակ»-ի խմբագիրը՝ հավելելով․ - «Եվ պատկերավոր ասած՝ երևի այսօր Թուրքիայում ոչ մեկը չի մտահոգվում, որ [ԱՄՆ-ի] նախագահ Օբաման այս տարի ինչ պիտի ասի, քանի որ հիմնականը այսօրվա դրությամբ արդեն այն է, որ Թուրքիան ինչ է ասում: Թուրքիան արել է մի քայլ, որով ինքն իրեն հենակետ է դարձրել 2015-ին ընդառաջ»:
Գոչունյանը ասաց, որ Էրդողանի հայտարարությունը որպես առաջին քայլ միանշանակ դրական է գնահատում:
«Վստահաբար, եթե այդ ջրբաժանը, այդ ճամփաբաժանը իրականացվի, և կողմերի միջև թեկուզ համբերատար գործընթացով կարողանան փոփոխության ենթարկվել, այդ պարագայում, վստահաբար, այդ քաղաքականության վերաշարադրված արտահայտություններն էլ վերամեկնաբանելու և նոր և թարմ իմաստներ և ավելի կառուցողական իմաստներ այնտեղ փնտրելու հիմքեր կլինի: Ակնկալությունները և ցանկությունները գնում են այդ ուղղությամբ», - ամփոփեց «Ժամանակ»-ի խմբագիրը: