Սերժ Սարգսյանը վաղը կմեկնի Չեխիա

Չեխիա - Հայաստանի նախագահը ելույթ է ունենում Արևելյան գործընկերության առաջին գագաթնաժողովում, Պրահա, 7-ը մայիսի, 2014թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո, աշխատանքային այցով կմեկնի Չեխիա՝ մասնակցելու Եվրամիության Արևելյան գործընկերության 5-րդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ գագաթնաժողովին Սերժ Սարգսյանը հանդես կգա ելույթով: