Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այս տարի ևս ազդեցիկ հայտարարությամբ հանդես կգա ապրիլի 24-ի կապակցությամբ, երեքշաբթի լրագրողների հետ կայացած ճեպազրույցում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը:
«ԱՄՆ նախագահի հայտարարությունը այս տարի ևս ազդեցիկ կլինի: Հիշատակման օրը ես կլինեմ Վաշինգտոնից ժամանած կոնգրեսականների հետ, ովքեր հաստատակամորեն աջակցում են Հայաստանին: Դա շատ կարևոր օր է հայ ժողովրդի համար ու շատ հուզիչ օր՝ Հայաստանի գործընկերների և բարեկամների համար»,- ասաց դեսպանը։
Օրերս «Արմենպրես»-ի հետ զրույցում նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ նախագահ Սարգսյանի ապրիլի 18-ի հայտարարություններին, նշել էր, որ «կլինեն նաև քաղաքական հայտարարություններ, որոնք համահունչ կլինեն տարվա խորհրդին»:
Ըստ որոշ ենթադրությունների՝ սպասվում է, որ Հայաստանը վերջնականապես չեղյալ կհայտարարի հայ-թուրքական արձանագրությունները:
Այսօր ԱՄՆ դեսպանին հարցրեցինք՝ նման զարգացումը ի՞նչ ազդեցությունը կունենա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա:
«Մենք շատ սերտորեն աշխատում ենք Հայաստանի ու Թուրքիայի հետ՝ [երկկողմ] արձանագրությունների շուրջ: Մենք հաստատակամորեն պաշտպանում ենք արձանագրությունները և հույս ունենք, որ մի օր երկու կողմերը կվավերացնեն ու կյանքի կկոչեն դրանք: Ես չեմ կարող պատասխանել հիպոթեթիկ հարցերին: Հույս ունենք, որ մի օր դրանք կվավերացվեն ու կյանքի կկոչվեն, ինչը դրական կլինի երկու երկրների՝ ոչ միայն Հայաստանի համար»,- ասաց Ջոն Հեֆերնը։