Դաշնակցությունը կմնա ընդդիմության դաշտում

ՀՅ Դաշնակցություն Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան, արխիվ

ՀՅ Դաշնակցությունը մաս չի կազմելու իշխող կոալիցիային և կմնա ընդդիմության դաշտում: Այս մասին որոշումը կայացվել է կուսակցության Հայաստանի գերագույն ժողովում:

Այսօրվա ասուլիսի ժամանակ, որը նվիրված էր ապրիլի 18-20ը Աղվերանում անցկացված ժողովի արդյունքներին, Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի անդամ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ իրենց 7 կետից բաղկացած առաջարկները մնում են ուժի մեջ, և Հովիկ Աբրահամյանի կառավարության հետ կուսակցության համագործակցությունը կախված է այդ առաջարկների ընդունումից ու իրագործումից:

Միաժամանակ, Ռուստամյանը ընդգծեց, որ Դաշնակցության օրակարգում է մնում ամբողջական իշխանափոխության հարցը:


Իրինա Հովհաննիսյան

Մանրամասները՝ քիչ անց: