ԱՄՆ-ի տեղեկություններով՝ Սիրիայում այս ամիս քիմիական զենք է կիրառվել

Միացյալ Նահանգները տեղեկություններ է ստացել, որ այս ամիս Սիրիայում կիրառվել է քիմիական զենք:

ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը հայտարարել է, որ քննում է Սիրիայի իշխանության պատասխանատվության հարցը:

Պետդեպարտամենտի խոսնակը հայտնել է, որ ըստ տեղեկություների՝ քիմիական զենք է կիրառվել մասնավորապես Քֆար Զեիթա քաղաքում:

«Անհրաժեշտ է հետաքննությամբ պարզել, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ», - ասել է խոսնակը: