Ռուսաց լեզվի կրողները կարող են 3 ամսում ռուսական անձնագիր ստանալ

Your browser doesn’t support HTML5

Ռուսաց լեզվի կրողները այսուհետև հեշտացված կարգով՝ 3 ամսում կարող են ռուսական անձնագիր ստանալ, եթե նրանք կամ նրանց անմիջական հարազատները մշտական հիմունքներով ապրում կամ ապրել են ՌԴ տարածքում կամ այն տարածքներում, որոնք նախկինում հանդիսացել են Ռուսական Կայսրության կամ ԽՍՀՄ-ի մաս։

Համապատասխան օրենքը Ռուսաստանում ուժի մեջ է մտնում այսօրվանից՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրությամբ: Օրենքը, փաստորեն, տարածվում է բոլոր նրանց վրա, ովքեր ծնվել են Սովետական Հայաստանում և պատրաստ են հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից։

Օրենքում նաև պարտադիր պահանջներ կան․ քաղաքացիություն ստացողը պետք է մշտական բնակության մեկնի Ռուսաստանի Դաշնություն և հրաժարվի օտարերկրյա քաղաքացիությունից։

Ռուսաստանի քաղաքացիության հավակնողը ռուսաց լեզվի կրող ճանաչվելու է հատուկ հարցազրույցի արդյունքում։ Այդ նպատակով Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը հատուկ հանձնաժողով է ձևավորելու է և անցկացնելու է հարցազրույցներ։

Պուտինի կողմից այսօր վավերացված մեկ այլ օրենքով անգամ ժամանակավոր աշխատանքի մեկնողները պետք է ռուսերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ ներկայացնեն։ Ըստ օրենքի միգրանտները պետք է ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության և օրենքների մասին գիտելիքները հաստատեն հատուկ քննության միջոցով, եթե չունեն մինչև 1991 թվականը ստացած ատեստատ կամ դիպլոմ։ Նոր քննակարգով, օրինակ, Ռուսաստան մեկնել ցանկացող օտարերկրյա աշխատողը պետք է կարողանա ռուսերեն տեքստ կարդալ, ընկալել հիմնական տեղեկությունը, արդյունքում՝ 850 միավոր հավաքել։ Ի դեպ, բարձրակարգ մասնագետների համար բացառություն է արված:
Արդյոք այս օրենքը հրապուրի՞չ է, և պատրա՞ստ են արդյոք, հրաժարվելով հայկական անձնագրից, մշտական բնակության մեկնել Ռուսաստան հարցրինք Երևանի փողոցներում: Ստորև կարող եք լսել ռեպորտաժը․

Your browser doesn’t support HTML5

Ռուսաց լեզվի կրողների կարող են 3 ամսում ռուսական անձնագիր ստանալ